Վայքի ավագ դպրոցում այսօր բացվել է անգլերենի հերթական ակումբը, որն իրականացվում է «Բարելավելով հմտությունները հանուն ավելի ուժեղ հասարակության» ծրագրի շրջանակում՝ Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։
ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը շնորհակալություն է հայտնել ծրագրում ներգրավված բոլոր կողմերին՝ իր գոհունակությունը հայտնելով, որ ծրագրի աշխարհագրությունն ընդլայնվում է: «Սա արդեն անգլերենի 9-րդ ակումբն է, որը բացվում է Բրիտանական խորհրդի հետ համագործակցության արդյունքում: Այս ծրագրի նշանակությունը մենք չենք դիտարկում զուտ օտար լեզու սովորելու իմաստով. այն ավելի խորն է՝ սոցիալ-տնտեսական, մշակութային, արժեքների պահպանման և սերունդների փոխանցման տեսանկյունից: Այն լավ հնարավորություն է առաջին հերթին մեր ուսուցիչների համար՝ համագործակցելու ոչ միայն իրենց տարածաշրջանի, այլ աշխարհի ուսուցիչների հետ՝ կատարելագործելու իրենց մասնագիտական գիտելիքները, հմտություններն ու փորձը: Աշակերտները ևս ծրագրի շրջանակում հնարավորություն են ստանում բացվել ոչ միայն մարզի շրջանակներում, այլ ծանթանալ այլ երկրների մշակույթին և պատմությանը: Այս ծրագիրն ունի նաև տարածաշրջանային սոցիալ-տնտեսական նշանակություն. սովորելով անգլերեն՝ երիտասարդները կկարողանան ավելի հեշտ արձագանքել աշխատաշուկայի խիստ պահանջներին, քանի որ այսօր շատ մասնագիտություններ ոչնչացման եզրին են»,-նշել է Աշոտ Արշակյանը՝ ընդգծելով, որ նորաբաց անգլերենի ակումբները կապող օղակ կհանդիսանան տարածաշրջանի բոլոր դպրոցների համար:
Նշենք, որ ծրագիրը նախատեսում է աջակցել հեռավոր համայնքներում երիտասարդների անգլերենի, ինչպես նաև բանակցելու և երկխոսելու հմտությունների զարգացմանը, նպաստել նրանց աշխատանք գտնելու հեռանկարներին իրենց համայնքներում: Հայաստանում ծրագրի ներկա փուլը նախատեսում է անգլերենի ակումբների ստեղծում Ջերմուկ, Վայք և Բերդ քաղաքների ավագ դպրոցներում: Անգլերենի ակումբները համալրված են անհրաժեշտ ուսումնական, դասավանդման ռեսուրսներով և համակարգչային տեխնիկայով: Բացի այդ, կիրառվում է նորագույն տեխնոլոգիա, որը հնարավորություն է ընձեռում ուսուցիչներին ձայնագրել /տեսանկարահանել/ իրենց դասընթացները և Բրիտանական խորհրդի մասնագետների կողմից կարծիք ստանալ դրանց վերաբերյալ:
Դասընթացները կվարեն վերապատրաստում անցած ուսուցիչները, որոնք կստեղծեն սովորելու արդյունավետությանը նպաստող, 21-րդ դարի կրթական պահանջներին համապատասխան միջավայր: Անգլերենի ակումբներն աշակերտներին կառաջարկեն հետևյալ անվճար արտադասարանային պարապմունքները՝ անգլերենը հաղորդակցության համար, ինչպես նաև քննարկելու, բանակցելու և երկխոսելու հմտությունների դասընթաց:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Առցանց գործիքների կիրառումը մաթեմատիկայի դասավանդման մեջ բերում է աննախադեպ արդյունավետություն: Ուսուցիչների համար դրանք դառնում են հզոր օժանդակ գործիքներ՝ դասապրոցեսը պլանավորելու, վիզուալիզացիաներ ստեղծելու և ուսանողների առաջընթացին հետևելու համար: Աշակերտների համար դրանք…
Ինչպես տեսնում ենք ժամանակակից կրթական միջավայրում մեր՝ դասվարներիս դերը փոխվել է: Մենք այլևս գիտելիքի միակ աղբյուրը չենք, այլ ուղեկցողներ, ովքեր պետք է օգնեն երեխային գտնել իր ճանապարհը տեղեկատվության հսկայական հոսքում:…
«Ողջոյն, սիրելի՛ գործընկերներ: Բոլորս գիտենք, թե որքան դժվար է պահել 30-ից ավելի աշակերտների ուշադրությունը, հատկապես, երբ դասարանում ունենք տարբեր կարիքներով երեխաներ: Իմ աշխատանքային «զինանոցում» այսօր առաջնային են ՏՀՏ գործիքները (LearningApps,…
«Հարգելի՛ գործընկերներ, հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ հարցը տալուց հետո դասարանում «ծանր լռություն» է տիրում: Իմ փորձից (4-րդ դասարան) հասկացել եմ, որ այդ լռությունը կարող է լինել ոչ թե անտեղյակության,…
Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Ցանկանում եմ կիսվել 4-րդ դասարանում «Աշխարհացույց» (https://brainograph.com/login) հարթակի կիրառման իմ փորձով, որն այս շրջանում դարձել է անփոխարինելի օգնական «Մայրենի» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաների ինտեգրված դասերին:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց