ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Այն վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Մինչ օրակարգի հիմնական հարցերին անցնելը` նախարարը նշել է, որ կառավարության և նախարարության մոտեցումը դպրոցական սննդի ծրագրին միանշանակ դրական է, և այն պետք է լինի շարունակական: Նա կարևորել է ՀՀ մարզերի 1-4-րդ դասարանների սովորողների սննդի կազմակերպումը, հատկապես տաք սննդի տեսքով: Նիստին ներկա հոգաբարձուների խորհրդի անդամներին ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ այժմ կառավարությունում քննակվում է հիմնադրամների գործունեության արդյունավետության բարձրացման հարցը: Այս համատեքստում դիտարկվում է նաև «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի կարգավիճակի փոփոխության հնարավորությունը:
Հոգաբարձուների խորհրդի անդամները, համաձայն ընթացակարգի, ԿԳ նախարարին ընտրել են «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Այնուհետև հիմնադրամի գործադիր տնօրեն Բագրատ Եսայանը ներկայացրել է նախորդ տարվա կատարած աշխատանքների հաշվետվությունը: Տնօրենի տեղակացմամբ` ստեղծվել է դպրոցական սննդի հանրապետական վերապատրաստումների կենտրոն` Երևանի տարածաշրջանային թիվ 1 քոլեջում, կատարվել է 1011 տնօրենների և խոհարարների վերապատրաստում: Հրատարկվել է դպրոցական սննդի բաղադրատոմսերի գիրք, դպրոցական սննդի ազգային ծրագրում ընդգրկված 175 դպրոցներում կատարվել է մոնիթորինգ: Ծրագրի բոլոր գնումները կատարվել են «Պարենի համաշխարհային ծրագրի» չափանիշներին համապատասխան: Կայուն դպրոցական սննդի հետագա շարունակության և ազգային ծրագրի ընդլայնման համար կարևորվում է ենթակառուցվածքների ստեղծումը: Այն ենթադրում է դպրոցներում ժամանակակից խոհանոցների հիմնադրում, որը տաք սննդի ապահովման հիմնական նախապայմանն է: Հաշվի առնելով, որ մի շարք դպրոցներում խոհանոցներ չկան կամ ապահովված չեն պատշաճ պայմաններ` Պարենի համաշխարհային ծրագրի պահանջով խոհանոցների ստեղծումը ներառվել է որպես կարևոր բաղադրիչ: Այժմ աշխատանքներ են տարվում ծրագրում ընդգրկված բոլոր դպրոցներում խոհանոցների ստեղծման և կահավորման ուղղությամբ:
Տեղեկացնենք, որ «Դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և ՀՀ կառավարության կողմից` ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի» տեխնիկական և Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ՝ սկսած 2010թ-ից: ՊՀԾ-ն ակտիվորեն աշխատում է իր կողմից իրականացվող ծրագիրը Հայաստանի Հանրապետության «Կայուն դպրոցական սնունդ» պետական ծրագրին փոխանցելու ուղղությամբ:
ՊՀԾ-ն ուսումնական տարվա ընթացքում 180 օր տաք սնունդ է տրամադրում Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու մարզերի տարրական դասարանների 60000 դպրոցականների: Մյուս հինգ մարզերում` Շիրակում, Սյունիքում, Տավուշում, Վայոց ձորում և Արարատում, ծրագիրն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ապահովելով տարրական դասարանների 40000 աշակերտների սնունդ: 2019 թվականին նախատեսվում է Արագածոտնի մարզի դպրոցների փոխանցումը ՀՀ կառավարության հանձնառությանը: Նշենք, ծրագիրն իրականացվում է մարզերի դպրոցներում, արդյունավետության հիմնական չափանիշներից մեկն էլ համարվում է ծնողական համայնքի մասնակցությունը դպրոցական սննդի կազմակերպմանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Առցանց գործիքների կիրառումը մաթեմատիկայի դասավանդման մեջ բերում է աննախադեպ արդյունավետություն: Ուսուցիչների համար դրանք դառնում են հզոր օժանդակ գործիքներ՝ դասապրոցեսը պլանավորելու, վիզուալիզացիաներ ստեղծելու և ուսանողների առաջընթացին հետևելու համար: Աշակերտների համար դրանք…
Ինչպես տեսնում ենք ժամանակակից կրթական միջավայրում մեր՝ դասվարներիս դերը փոխվել է: Մենք այլևս գիտելիքի միակ աղբյուրը չենք, այլ ուղեկցողներ, ովքեր պետք է օգնեն երեխային գտնել իր ճանապարհը տեղեկատվության հսկայական հոսքում:…
«Ողջոյն, սիրելի՛ գործընկերներ: Բոլորս գիտենք, թե որքան դժվար է պահել 30-ից ավելի աշակերտների ուշադրությունը, հատկապես, երբ դասարանում ունենք տարբեր կարիքներով երեխաներ: Իմ աշխատանքային «զինանոցում» այսօր առաջնային են ՏՀՏ գործիքները (LearningApps,…
«Հարգելի՛ գործընկերներ, հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ հարցը տալուց հետո դասարանում «ծանր լռություն» է տիրում: Իմ փորձից (4-րդ դասարան) հասկացել եմ, որ այդ լռությունը կարող է լինել ոչ թե անտեղյակության,…
Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Ցանկանում եմ կիսվել 4-րդ դասարանում «Աշխարհացույց» (https://brainograph.com/login) հարթակի կիրառման իմ փորձով, որն այս շրջանում դարձել է անփոխարինելի օգնական «Մայրենի» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաների ինտեգրված դասերին:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց