Սուրբ անուն, որ դեռ երկար կառաջնորդի մեզ դեպի նոր հաղթանակներ ու ազգային ոգու հերթական ճառագում: Էջերն ու գրքերը, կտավներն ու քանդակները սակավ են՝ ամբողջացնելու Անդրանիկի առեղծվածային կերպարը, ով հայ սերունդներին ներկայացրեց մահ սփռող թշնամուն մեռցնելու կամքն ու քաջությունը:
Փետրվարի 25-ին Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում Պատմություն առարկայի ուսուցչուհիներ Ա. Խաչատրյանի և Ա. Հայրումյանի, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ծ. Կարապետյանի նախաձեռնությամբ կաղմակերպվեց գրական- երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Անդրանիկ Օզանյանի ծննդյան 154- ամյակին:
Ցերեկույթի ընթացքում աշակերտները ներկայացրին Մեծ Զորավարի կյանքը, գործունեությունն ու հայ ազատագրական պայքարում նրա ունեցած դերը հայոց միասնության մեջ, ով հայոց պետականության ամրակուռ սյուներից էր:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց տեսանյութ՝ նվիրված Մեծ Զորավարին ու ֆիդայական շարժման նշանավոր գործիչներին:
Միջոցառումն ամփոփեց դպրոցի տնօրեն Ա. Մուրադյանը և նշեց, որ Անդրանիկ ծնող ժողովուրդը ոչ միայն մեռնեիու, այլ նաև պարտվելու իրավունք չունի: Անդրանիկ Օզանյանը հայոց փառաբանված ազգային այն հերոսն է եղել, ով ոչ մի ճակատամարտ տանուլ չի տվել և իր սխրանքների շնորհիվ կենդանության օրոք դարձել է լեգենդ, որին սիրել ու սիրում է ժողովուրդը:
Պատմության, ՀԵՊ, հասարակագիտության և հայրենագիտության առարկայական մեթոդական միավորում
Ողջույն գործընկերնե՛ր: Մի թեմա կա, որն այսօր դարձել է ընտանեկան «մարտերի» գլխավոր պատճառը: Մի կողմից՝ ունենք մեր ծնողների սերունդը, ում համար «դիպլոմը պետք է լինի» սկզբունքը սուրբ է: Նրանց համար…
Հարգելի՛ գործընկերներ, սիրով կլսեմ Ձեր կարծիքներն այս թեմայի վերաբերյալ , հետո կավելացնեմ պատրաստածս նյութը:Քանի որ սրա վերաբերյալ շատ մասնագետներ ունենում են հակասական կարծիքներ, տեսակետներ և մոտեցումներ, այդ պատճառով նախընտրում եմ…
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր քննարկմանն եմ ներկայացնում մի թեմա, որը, իմ համոզմամբ, միշտ կարևոր է եղել և առանցքային դեր է ունեցել մաթեմատիկայի և ԹԳՀԳ առարկաների ուսուցման գործընթացում: Նախագծային կամ հետազոտական աշխատանքների…
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց