Մաթեմատիկայի առարկայական տասնօրյակի ընթացքում տեղի ունեցավ հետաքրքիր մի դաս-միջոցառում 10-րդ իրավագիտական հոսքում, այն կրում էր «Թվերի թագավորությունում» անունը: «Իրական թվեր» թեման ավարտելուց հետո երեխաները հարցնում էին, թե հիմա ո՞ր թվային բազմությունն էր առավել կարևոր:
Դասարանը նախապես բաժանվեց 4 խմբի, հանձնարարվեց յուրաքանչյուր խմբի ուսումնասիրել իր բաժին թվային բազմությունը: Ամեն մի խումբ ընտրեց իր փաստաբանին, ով պետք է շատ համոզիչ զեկույց ունենար «դատավորի» մոտ: Եվ ահա սկսվեց դատավարությունը: Խմբերը ներկայացրին բնական, ամբողջ, ռացիոնալ և իրական թվերի բազմությունները, բոլոր փաստաբանները պնդում էին իրենց բազմության առավելությունների մասին: Դատավորը ներս հրավիրեց նոր վկայի, ով սովորում էր 12-րդ դասարանի ֆիզմաթ հոսքում: Վկան նրանց պատմեց նոր թվային բազմության՝ կոմպլեքս թվերի մասին: Եվ դատավորը վճռեց. «Բոլոր թվերն էլ կարևոր են, առանց մեկը մյուսի մաթեմատիկան չի կարող կատարյալ լինել»: Միջոցառման բոլոր փաստաբանները և առավել ակտիվ մասնակիցները պարգևատրվեցին փոքրիկ նվերներով և պատվոգրերով:
Թեմայի ուսուցումը ամբողջացրեց նրանց պատկերացումները թվերի մասին, սովորողները բերեցին հետաքրքրաշարժ փաստեր նաև մաթեմատիկայի պատմությունից:
Սիսիանի ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի՝ Բելլա Թամրազովա
Ողջո՛ւյն, սիրելի գործընկերներ: Այսօր նախագծային ուսուցումը դարձել է մեր աշխատանքի կարևորագույն մասը: Ուզում եմ կիսվել 4-րդ դասարանում իմ իրականացրած փոքրիկ փորձով. Թեման. Ընտրեցինք միջառարկայական թեմա (օրինակ՝ «Մեր համայնքի էկոլոգիան»): Ընթացքը.…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Նոր չափորոշիչների ներդրմամբ ձևավորող գնահատումը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Ուզում եմ կիսվել մի քանի արդյունավետ գործիքներով, որոնք կիրառում եմ իմ դասարանում. «Ելքի քարտեր». Դասի վերջում…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Ներկայացնում եմ «Բարդ բառերի կոնստրուկտոր» թվային խաղ-վարժությունը՝ ստեղծված LearningApps հարթակում: Ինչո՞ւ է սա արդյունավետ. Տեսողական բաժանում. Բառերը տրոհված են արմատների (օրինակ՝ Ջր-ա- և -ման): Ինքնաստուգում. Աշակերտը վայրկյանական…
Անդրադառնանք ևս մեկ թեմայի գործընկերների ցանկությամբ: Երեխաների ուշադրությունը գրավելն ու պահելը պահանջում է թե՛ հոգեբանական հնարքներ, թե՛ ճիշտ կառուցվածք: Քանի որ երեխաների ուշադրության կենտրոնացման տևողությունը սովորաբար սահմանափակ է, կարևոր է…
Հարգելի գործընկերներ, իմ դասարանում ունեմ 32 աշակերտ՝ նրանք սահուն կարդում են, բայց կան մի քանիսը,որոնք դժվարանում են պատմել,վերարտադրել տեքստի բովանդակությունը. ձեր դասարաններում ինչպե՞ս եք լուծում այս խնդիրը՝ քննարկենք միասին.
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց