2019թ. փետրվարի 21-ին Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի VIա դասարանում (դասղեկ՝ Ս. Սիմոնյան) կազմակերպվեց դաս-ցերեկույթ՝ «Այն ազգը, որ գիր ունի, անկասկած է՝ մահ չունի» խորագրով:
Միջոցառումն սկսվեց Տիգրան Մեծի պատգամով.
«Ինձանից հետո դու երկու զենքով պիտի պահես երկիրը: Այդ զենքերն են՝ հայոց լեզուն և հայկյան սուրը: Հիշի՛ր, տղա՛ս, դու կարող ես սուրը պատյանի մեջ դնել, վերստին հանել: Կոտրվելու դեպքում նորը կռել: Սակայն, եթե սխալվես ու հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը: Ամեն ինչ կարելի է կառուցել, վերագտնել բոլոր կորուստները, բայց եթե կորցնես մայրենին, կկորցնես և՛ քեզ, և՛ վարքը հայոց մեծաց, և՛ Հայքը համայն, և՛ ապագան մեր Հայկյան երկրի»:
Հնչում է երաժշտությունը և երաժշտության ներքո ասմունքում ու երգում են «Ես իմ անուշ Հայաստանի», «Իմ հայ լեզու, իմ մայր լեզու», «Ապրեց մեր լեզուն»:
Դու սեր առաջին,
առաջին մորմոք, առաջին աղոթք…
Որ տառապանքով փոխվեցիր
բառի ու դարձար լեզու…
Ու երբ «Հայրենիք» անունը
տվին հողին այս քարոտ,
«Մայրենի» դրինք անունը քո»։
Միջոցառումն ավարտվեց Ս. Կապուտիկյանի երդում պատգամով.
«Ժամանակի ակունքներից ես գալիս դու, իմ հա՛յ լեզու, դարերի լեռնապարերի վրայով: Հայկյան նետի սույլ ու շառաչը կա քո մեջ, Ավարայրի վրա կանգնած աղոթք- աղաղակի սաստկությունը: Դու՝ փիղ ու բաբանի զարհուրանքին դիմադիր հառնած անկործանելի պարիսպ, Զվարթնոց տաճարի չեղծված, չավերված սկզբնապատկեր»:
Դաս – ցերեկույթն ամփոփեց դպրոցի տնօրեն Ա. Մուրադյանը և հորդորեց գեղեցիկ ու գրագետ խոսել, շատ կարդալ և պահպանել ոսկեղենիկ մայրենին:
Ծ. Կարապետյան
Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ
Առցանց գործիքների կիրառումը մաթեմատիկայի դասավանդման մեջ բերում է աննախադեպ արդյունավետություն: Ուսուցիչների համար դրանք դառնում են հզոր օժանդակ գործիքներ՝ դասապրոցեսը պլանավորելու, վիզուալիզացիաներ ստեղծելու և ուսանողների առաջընթացին հետևելու համար: Աշակերտների համար դրանք…
Ինչպես տեսնում ենք ժամանակակից կրթական միջավայրում մեր՝ դասվարներիս դերը փոխվել է: Մենք այլևս գիտելիքի միակ աղբյուրը չենք, այլ ուղեկցողներ, ովքեր պետք է օգնեն երեխային գտնել իր ճանապարհը տեղեկատվության հսկայական հոսքում:…
«Ողջոյն, սիրելի՛ գործընկերներ: Բոլորս գիտենք, թե որքան դժվար է պահել 30-ից ավելի աշակերտների ուշադրությունը, հատկապես, երբ դասարանում ունենք տարբեր կարիքներով երեխաներ: Իմ աշխատանքային «զինանոցում» այսօր առաջնային են ՏՀՏ գործիքները (LearningApps,…
«Հարգելի՛ գործընկերներ, հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ հարցը տալուց հետո դասարանում «ծանր լռություն» է տիրում: Իմ փորձից (4-րդ դասարան) հասկացել եմ, որ այդ լռությունը կարող է լինել ոչ թե անտեղյակության,…
Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Ցանկանում եմ կիսվել 4-րդ դասարանում «Աշխարհացույց» (https://brainograph.com/login) հարթակի կիրառման իմ փորձով, որն այս շրջանում դարձել է անփոխարինելի օգնական «Մայրենի» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաների ինտեգրված դասերին:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց