ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Թումանյանական հեքիաթի օր

Փետրվարի 25, 2019
Դպրոցական անցուդարձ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄՆԵՐԸ

Կապանի N13 հիմնական դպրոցի Iբ դասարանի աշակերտները «Հովհաննես Թումանյան-150» միջոցառումների շրջանակներում հանդես եկան Կապանի Մանկական և Էլեկտրոնային գրադարաններում /դասվար Ռոզա Թևանյան, գրադարանավար Լարիսա Պետրոսյան/։ 

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հեքիաթները՝ «Սուտասանը» և «Կիկոսի մահը» աշակերտներն իրենց իսկ պատրաստած տիկնիկներով ներկայացրին: Այդ ստեղծագործությունները մեզ հետ են վաղ մանկությունից ու ավելի տպավորիչ են, երբ այն հնչում է թոթովախոս ու անվարժ մանկան շուրթերով: Եվ հենց դրա համար էլ ասում են՝ ամեն տարիք ի՛ր Թումանյանն ունի: Տաղանդաշատ բալիկների շուրթերից հնչեցին թումանյանական բանաստեղծություններ, հատվածներ գրողի կենսագրությունից, իսկ միջոցառման ավարտին միմյանց նվիրեցին գրքեր, խոսեցին գիրք նվիրելու օրվա խորհրդի, գրքի և ընթերցանության կարևորության մասին: 

Չկա որևէ հայ երեխա, որ չճանաչի հայ մեծագույն բանաստեղծին: Առաջին բանաստեղծությունները, որ մենք սկսում ենք արտասանել՝ դեռ կարդալ չիմանալով Հովհաննես Թումանյանի մանկական հրաշալի բանաստեղծություններն են: Թումանյանին մենք շարունակելու ենք կարդալ, նաև երբ դառնանք պատանի, երիտասարդ կամ հասուն մարդ: Հովհաննես Թումանյանը հասկանալի ու սիրելի է բոլոր տարիքներում և հենց դրա համար էլ ուղեկցում է մեզ մեր ողջ կյանքի ընթացքում, սովորեցնում շատ ու շատ բաներ չարի և բարու, մարդկայինի ու աստվածայինի մասին:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան