Այսօր արդեն ավանդական դարձած տոնն են նշում Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցում: Միջոցառումը տարրական օղակի սաների և նրանց դասվարների նախաձեռնությունն է:
Տոնին թևեր տվեցին և նախաբան երգով սկսեցին տարրական օղակի ավագները՝4-րդ դասարանցիները: Այնուհետ 8-րդ և 9-րդ դասարանի սաները փոքրիկներին ներկայացրեցին գիրք նվիրելու տոնի խորհուրդները: Հետաքրքիր և ինքնատիպ էր տոնի ծրագիրը: Գրադարանավարուհի Գ.Բաբայանը հարցերի օգնությամբ բոլոր դպրոցականներին ներգրավվեց և ակտիվացրեց, այնուհետ վեր հանեց նրանց դատողությունները գրքի, նրա բարձր արժեքների և նշանակության վերաբերյալ:
Գիրք նվիրելու տոնը առավել իմաստավորվեց, երբ փոքրիկ դպրոցականների կատարած պարերը, երգերը և Թումանյանի ստեղծագործությունները նրբորեն միահյուսվեցին և ներդաշնակվեցին: Հնչեցին «Փիսիկի գանգատը», «Ախ ինչ լավ են սարի վրա» երգերը, հատվածներ «Սասունցի Դավիթ», «Բզեզի դպրոցը» ստեղծագործություններից: Փոքրիկները հիշեցին իրենց սիրելի հեքիաթների հերոսներին, ներկայացրեցին ասույթներ գրքի իմաստության և իմաստուն ընկերոջ վերաբերյալ:
Տոնը և ստացվեց, և հաջողված էր: Տոնի ավարտին բոլոր աշակերտները միմյանց նվիրեցին գրքեր և պայմանավորվեցին կիսվել տպավորություններով ընթերցված գրքի մասին ուղիղ մեկ շաբաթ հետո:
Տոնն ավարտվեց… սակայն տոնական ու ջերմ տրամադրության շունչը դեռ թևածում էր դպրոցի գրադարանում:
Գ.Բաբայան
Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…
Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:
Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ