ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անգլերենի ակումբ՝ Բերդ քաղաքի ավագ դպրոցում

Փետրվարի 22, 2019
Պաշտոնական

«Բարելավելով հմտությունները հանուն ավելի ուժեղ հասարակության» ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Բերդ քաղաքի ավագ դպրոցում այսօր բացվել է անգլերենի ակումբ, որտեղ ընդհանուր առմամբ կհաճախի 60 աշակերտ: Ծրագիրը, որի շրջանակում ամբողջապես վերանորոգվել և կահավորվել է երկու դասասենյակ, իրականացնում է Հայաստանում Բրիտանական խորհուրդը, Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։
Բացման հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ գիտության և կրթության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, Տավուշի փոխմարզպետը։

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը շնորհավորել է ներկաներին՝ Բերդում անգլերենի ակումբ բացելու կապակցությամբ: «Ոգևորված ենք անգլերենի ակումբների բացմամբ և ընդլայնմամբ: Շատ ուրախ եմ, որ այս հեռավոր ու գողտրիկ բնակավայրում այսօր բացվում է անգլերենի ակումբ, որովհետև այն աշակերտներին և անգլերեն դասավանդող ուսուցիչներին հնարավորություն կտա ոչ թե լքել Բերդը, այլ այն շենացնել: Բոլորս հասկանում ենք, որ այսօր լեզուն ոչ թե նպատակ է, այլ գործիք, որի միջոցով մենք առավել զարգացնում ենք գիտելիքները, ձեռքբերում նոր հմտություններ՝ դրանցով մեր ընտանիքի, հարազատների, մեր բնակավայրի, մարզի և պետության համար դառնալով կարևոր մարդ և զարգացնելով այն: Հետաքրքիր է նաև, որ ակումբների շրջանակում դասավանդվում է ոչ թե լեզու, այլ հմտություն»,-նշել է Արևիկ Անափիոսյանը՝ այս համատեքստում կարևորելով բանակցային հմտությունները: Փոխնախարարը բարձր է գնահատել նաև Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող վերապատրաստումները: «Ուրախ եմ, որ վերապատրաստումները սահմանափակվում են ոչ թե կարճ դասընթացներով, այլ անընդհատ աշխատանք է տարվում ուսուցիչների հետ: Բարեփոխումների ճանապարհին մենք ունենք երեք կարևոր գործընկեր՝ աշակերտը, որը պետք է գիտակցի գիտելիքի կարևորությունը: Մեր մյուս գործընկերները ծնողներն են, որոնք պետք է ճիշտ կամուրջ ստեղծեն ուսուցչի և աշակերտի միջև: Եվ իհարկե շատ կարևոր են ուսուցիչները և դպրոցի ղեկավար անձնակազմը՝ առանց որոնց հետ համագործակցելու և նրանց կարևորությունն ընդգծելու, որևէ բարեփոխում իրականություն չի դառնա: Կարծում եմ, որ այս անգլերենի ակումբը կդառնա փոքրիկ, բայց տարածվող լույս՝ դպրոցի և Բերդի կյանքում և կընդգրկի ոչ միայն այս, այլ հարևան բնակավայրերի բնակչությանը: Ձեր համայնքը կկարողանա ապացուցել, որ իսկապես պետք է տալ մի փոքրիկ շիվ, որը մեր սիրո և ջերմության միջոցով հնարավոր է դարձնել մեծ ծառ,-ընդգծել է փոխնախարարը:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև Բրիտանական խորհրդի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը՝ ընդգծելով, որ ծրագրի շրջանակում բազմաթիվ ակումբեր են բացվել ՀՀ տարբեր մարզերում: «Ես շատ հուզված եմ և ոգևորված` տեսնելով ինչպիսի պայծառ երիտասարդություն և ապագա ունենք: Բերդն ամենահեռավոր քաղաքն է Տավուշում, որտեղ մենք բացում ենք  անգլերենի ակումբ, և որին մենք անհամբեր սպասում էինք: Հեռու բնակավայրերում, որտեղ բացվում են այս ակումբները, առավել ակնհատ է դառնում դրանց անհրաժեշտությունը: Այստեղ ավելի մեծ է ցանկությունը սովորելու, նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռքբերելու, որը մենք սիրով տրամադրում ենք»,-մասնավորապես նշել է նա:
Նշենք, որ ծրագիրը նախատեսում է աջակցել հեռավոր համայնքներում երիտասարդների անգլերենի, ինչպես նաև բանակցելու և երկխոսելու հմտությունների զարգացմանը, նպաստել նրանց աշխատանք գտնելու հեռանկարներին իրենց համայնքներում: Հայաստանում ծրագրի ներկա փուլը նախատեսում է անգլերենի ակումբների ստեղծում Ջերմուկ, Վայք և Բերդ քաղաքների ավագ դպրոցներում: Անգլերենի ակումբները համալրված են անհրաժեշտ ուսումնական, դասավանդման ռեսուրսներով և համակարգչային տեխնիկայով: Բացի այդ, կիրառվում է նորագույն տեխնոլոգիա, որը հնարավորություն է ընձեռում ուսուցիչներին ձայնագրել /տեսանկարահանել/ իրենց դասընթացները և Բրիտանական խորհրդի մասնագետների կողմից կարծիք ստանալ դրանց վերաբերյալ:

Դասընթացները կվարեն վերապատրաստում անցած ուսուցիչները, որոնք կստեղծեն սովորելու արդյունավետությանը նպաստող, 21-րդ դարի կրթական պահանջներին համապատասխան միջավայր: Անգլերենի ակումբներն աշակերտներին կառաջարկեն հետևյալ անվճար արտադասարանային պարապմունքները՝ անգլերենը հաղորդակցության համար, ինչպես նաև քննարկելու, բանակցելու և երկխոսելու հմտությունների դասընթաց:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…