ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Խորհրդակցություն Մայրենիի օրվան նվիրված

Փետրվարի 22, 2019
Պաշտոնական

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի է ունեցել Մայրենիի օրվան նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են ինստիտուտի  անվանի լեզվաբանները,  երիտասարդ գիտաշխատողները, Կրթության և գիտության նախարարության և Լեզվի կոմիտեի ներկայացուցիչներ: Քննարկվել են լեզվապահպանության, լեզվի ուսուցման, կանոնակարգման, զարգացման, լեզվամշակույթի և լեզվաքաղաքականությանը վերաբերող հարցեր:

ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, շնորհավորելով  Մայրենիի օրը, նշել է, որ կառավարության կողմից հաստատված նոր ծրագրում լեզվաքաղականության մասին կարևոր երկու կետ կա.«Առաջին` ապահովել հայերենի գործառնությունն  իբրև ժամանակակից գիտության լեզու, երկրորդ` հրաժարվել  հեռուստատեսային ցածրորակ արտադրանքից, ինչպես նաև ապահովել մանուկների համար համապատասխան ֆիլմերի թարգմանություն»,- նշել է կոմիտեի նախագահը և հավելել, որ կան նաև մի շարք դրական նախաձեռնություններ.  «Մենք վերջերս, համագործակցելով հասարակական կազմակերպության հետ, համացանցում ներմուծել ենք «հայ» հասցեն: Կրթության և գիտության նախարարը, կարևորելով խնդիրը,  ներկայացրեց կառավարություն և հարցը  լուծում ստացավ: Պետական բոլոր մարմիններին հանձնարարվել է իրենց համացանցային հասցեների վերջում ավելացնել նաև «հայ» վերջավորությունը»,- նշել է Դ. Գյուրջինյանը: Բացի այդ`  Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել  լեզվի խնդիրներին նվիրված հաղորդումներ թողարկելու վերաբերյալ: Այս հարցում ակնկալվում է մասնագետների աջակցությունը: Գյուրջինյանի խոսքով` վերջերս Երևանի տարածաշրջանային թիվ 1 քոլեջի մի խումբ ուսանողներ սեփական նախաձեռնությամբ հայերեն  թարգմանել և հնչունավերել են «Սանտայի գաղտնի գործակալներ» մուլտֆիլմը, որը հասանելի է համացանցում:  Նախատեսվում է իրականացնել նաև «Համահայկական թելադրութուն» նախաձեռնությունը: «Ընդհանրապես ցանկացած մեծ խնդրի լուծում  փոքր  քայլերից է սկսվում:  Մենք` լեզվի մասնագետներս ստեղծել ենք փակ համարակարգ.  մենք մեր մեջ խոսում ենք, օրինակներ ենք բերում, իսկ  հարցերը մնում են չլուծված: Եկեք ընդունենք, որ միայն հորդորակներ հղելը բավարար չէ: Մենք պետք է նախաձեռնող լինենք. Լեզվի պետական կոմիտեն սպասում է մասնագիտական ներուժի աջակցությանը»,- նշել է Դավիթ Գյուրջինյանը:

Ելույթ է ունեցել նաև Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը: Անդրադառնալով հայերենի պահպանության խնդիրներին` նա նշել է, որ  Լեզվի ինստիտուտում ընթանում են գիտական քննարկումներ, որոնք բաց են մասնագետների համար: Նպատակը լեզվաքաղաքականության վերաբերյալ հստակ առաջարկություններ ձևավորելն է:

Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են մի շարք մտահոգություններ` հրապարակային խոսքի, մասնավորապես, հեռուստաեթերի, իրավական ակտերի և պաշտոնական տերմինների լեզվի վերաբերյալ: Որպես մտահոգություն նշվել է` Հայերենի բարձրագույն խորհդի վերստեղծման և արդյունավետ գործունեության հարցը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Միջառարկայական կապեր

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Միջառարկայական համագործակցությունը՝ որպես սովորողների հետաքրքրությունն ու ակտիվությունը բարձրացնելու միջոց Բարև, հարգելի՛ գործընկերներ: Վերջին տարիներին ավելի հաճախ եմ համոզվում, որ միջառարկայական համագործակցությունը կարող է ուսուցման գործընթացն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնել:…

  • Տեխնոլոգիա

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Բարև ձեզ հարգելի գործընկերներ Ինձ հետաքրքիր է՝ դուք ինչպե՞ս եք հաղթահարում այս դժվարությունները: Ի՞նչ նյութեր կամ միջոցներ եք օգտագործում, եթե դպրոցը բավարար ռեսուրսներ չունի: Ի՞նչ ստեղծագործական լուծումներ եք գտել, որպեսզի…

  • Տեխնոլոգիա

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Եթե այսօր հնարավորություն ունենայիք ձեր տեխնոլոգիայի արվեստանոցը վերազինելու, ո՞ր երեք գործիքը կամ սարքավորումն առաջին հերթին կընտրեիք և ինչո՞ւ:

  • Ստեղծագործական մտածողության զարգացում

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Իմ մանկավարժական փորձից համոզվել եմ, որ կերպարվեստի և տեխնոլոգիայի դասերը սովորողների ստեղծագործական մտածողության զարգացման լավագույն հնարավորություններից են: Երբ աշակերտին տրվում է հնարավորություն ինքնուրույն մտածելու, ընտրություն կատարելու, փորձարկելու և սեփական գաղափարներն…

  • Միջառարկայական համագործակցություն

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Բարև, հարգելի՛ գործընկերներ: Վերջին տարիներին ավելի հաճախ եմ համոզվում, որ միջառարկայական համագործակցությունը կարող է ուսուցման գործընթացն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնել: Իմ դասավանդման ընթացքում մի քանի անգամ իրականացրել եմ համատեղ…