Ցանկացած առաջին դասարանցու համար այբուբենը սովորելը առաջին փուլն է դեպի ուսում, դեպի գիտություն:
2016թ. հոկտեմբերի 21-ին Արմավիր քաղաքի Մ.Սիլիկյանի անվան հ.6 հիմնական դպրոցում տոնական օր էր՝ նվիրված մեսրոպյան այբուբենի արքային՝ Ա տառին: I բ դասարանի դասվար Սուսաննա Վարդանյանը իր աշակերտների հետ միասին Ա տառին նվիրաբերել էին գեղեցիկ մի օր: Կազմակերպվել էր դաս ցերեկույթ,որին մասնակցում էին կարմրակատար աքաղաղը,ոսկեծամիկ արեգակը, հնարամիտ աղվեսը, հրաշագեղ աշունը՝ իրենց հանելուկներով:
Միջոցառման սկզբից ամփոփվեցին նախաայբբենական շրջանում անցած թեմաները: Աշակերտները պատմեցին ներկայացված նկար-պատմությունը «Աա» տառի վերաբերյալ, երգեցին թեմային համապատասխան երգեր:
Մասնակիցները շատ ոգևորված էին և խոստացան,որ լավ կսովորեն և հպարտորեն կկրեն հայի անունը: