Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում բացվել է զարգացման երկու կենտրոն, որոնց նպատակն է բարելավել 17-20 տարեկան երիտասարդների անգլերենի և աշխատանքային հիմնարար հմտությունները: Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակում նախատեսվում է միջին մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողներին լրացուցիչ դասընթացների միջոցով աջակցել աշխատաշուկա մուտք գործելու և աշխատանքային ոլորտի կարևորագույն հմտությունների, այդ թվում՝ անգլերենի իմացության բարելավման հարցում:
ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը շնորհակալություն է հայտնել Բրիտանական խորհրդին և «Էյչ-Էս-Բի-Սի» բանկին՝ ծրագրի իրականացման համար և կարևորել դրա շրջանակում վերոնշյալ կազմակերպությունների ներդրումը՝ լսարանների վերանորոգման և նյութատեխնիկական բազայի տրամադրման հարցում: «Այս ծրագիրը շրջանավարտներին հնարավորություն կտա մասնագիտական գիտելիքներից զատ տիրապետել անգլերենին, որն առավել մրցունակ կդարձնի նրանց 21-րդ դարի աշխատաշուկայում: Նույն նպատակին է ծառայելու նաև քոլեջում արդեն իսկ գործող կարիերայի կենտրոնի հետ համատեղ իրականացվող ծրագիրը, որը կխթանի տվյալ տարածաշրջանում զբաղվածության բարձրացումն ու գործազրկության նվազեցումը»,-նշել է Արտակ Աղբալյանը՝ ընդգծելով, որ զարգացման կենտրոնների միջոցով հնարավորություն կընձեռվի ծրագրին մասնակից դարձնել նաև համայնքի այլ շահառուների: Վարչության պետը նաև տեղեկացրել է, որ պայմանավորվածություն է ձեռքբերվել նմանատիպ կենտրոններ ձևավորել այլ մարզերում:
Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, անգլերենի ծրագրերի ղեկավար Ադդէ Հովասափյանը և HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը:
Ծրագրի շրջանակնում հուշագիր է ստորագրվել Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի միջև:
Նշենք, որ ծրագրի ֆինանսավորմանը զուգահեռ՝ HSBC Հայաստանն իր վրա էր վերցրել Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի երկու դասասենյակի հիմնովին վերանորոգման ծախսերը։
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ Արարատի մարզի Արտաշատ և Մասիս քաղաքների երկու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում:
«Անգլերենը և աշխատանքային հմտությունները կարիերայի զարգացման համար» ծրագրի շրջանակում մասնակիցներին կտրվի նաև ստաժավորման և աշխատանքի հնարավորություն գործընկեր կազմակերպություններում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Միջառարկայական համագործակցությունը՝ որպես սովորողների հետաքրքրությունն ու ակտիվությունը բարձրացնելու միջոց Բարև, հարգելի՛ գործընկերներ: Վերջին տարիներին ավելի հաճախ եմ համոզվում, որ միջառարկայական համագործակցությունը կարող է ուսուցման գործընթացն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնել:…
Բարև ձեզ հարգելի գործընկերներ Ինձ հետաքրքիր է՝ դուք ինչպե՞ս եք հաղթահարում այս դժվարությունները: Ի՞նչ նյութեր կամ միջոցներ եք օգտագործում, եթե դպրոցը բավարար ռեսուրսներ չունի: Ի՞նչ ստեղծագործական լուծումներ եք գտել, որպեսզի…
Եթե այսօր հնարավորություն ունենայիք ձեր տեխնոլոգիայի արվեստանոցը վերազինելու, ո՞ր երեք գործիքը կամ սարքավորումն առաջին հերթին կընտրեիք և ինչո՞ւ:
Իմ մանկավարժական փորձից համոզվել եմ, որ կերպարվեստի և տեխնոլոգիայի դասերը սովորողների ստեղծագործական մտածողության զարգացման լավագույն հնարավորություններից են: Երբ աշակերտին տրվում է հնարավորություն ինքնուրույն մտածելու, ընտրություն կատարելու, փորձարկելու և սեփական գաղափարներն…
Բարև, հարգելի՛ գործընկերներ: Վերջին տարիներին ավելի հաճախ եմ համոզվում, որ միջառարկայական համագործակցությունը կարող է ուսուցման գործընթացն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնել: Իմ դասավանդման ընթացքում մի քանի անգամ իրականացրել եմ համատեղ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց