2019 թվականի փետրվարի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց գրական-երաժշտական ցերեկույթ «Հանճարեղ Լոռեցին» խորագրով՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ, մեծաց մեծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Դասասենյակում Լոռվա զարմանահրաշ բնությունն է, Հովհաննես Թումանյանի մեծադիր նկարը, վահանակներ, գրքեր, ծաղիկներ, շվիի անուշ հնչյուններ… Դպրոցում տոնական տրամադրություն էր, Հովհաննես Թումանյանի շունչն էր ամենուր…
Անմահ, հավերժական Թումանյան…
Հմուտ, հանճարեղ Լոռեցի, որ պիտի ապրի, քանի ապրում է նրան ծնող ժողովուրդը:
«Անուշ» օպերայի հոգեթով երաժշտության ներքո աշակերտներն իրենց մեծարանքն ու մեծ սիրո խոսքը մատուցեցին Մեծ Լոռեցուն՝ ներկայացնելով բանաստեղծի կենսագրությունը, պայծառ ու հանճարեղ ստեղծագործությունները, իմաստուն քառյակներն ու մտքերը, մեծերի խոսքերը…
Միջոցառման մասնակիցները «Ա՜խ, ինչ լավ է սարի վրա» երգի հնչյունների ներքո վայելքի անկրկնելի պահեր արգևեցին ներկաներին՝ հուզառատ ասմունքով, երգերի գեղեցիկ կատարումով:
Դպրոցի տնօրեն Ա. Մուրադյանը շնորհավորեց ցերեկույթի կազմակերպիչներին, մասնակիցներին և հորդորեց ընթերցել, սերտել և հիշել մեծ բանաստեղծի անմահ գործերը, որոնք մեզ ուղեկցում են մեր մանկությունից մինչև հասուն տարիք: Հ.Թումանյանը ժողովրդայնության անմար հմայք ունի, որը երբեք ու ժամանակի ընթացքում չի խամրելու:
Հ. Թումանյանը մեծագույն, պայծառ, պարզ, զուլալ, վճիտ ու խորը կերպար է,որի անմահ հեքիաթները, պատմվածքները, պոեմները և մյուս գողտրիկ ստեղծագործությունները ընթերցողի մեջ սերմանում են մարդկային վեհ արժեքներ՝ ազնվություն, հայրենասիրություն, բարություն, ճշմարտացիություն, սեր…
Միջոցառման ավարտին բոլորը գրքեր նվիրեցին միմյանց:
Յուրահատուկ է Հ. Թումանյանի կերպարը նկարչության մեջ և գրողի ստեղծագործությունների պատկերային մեկնաբանություններում:
Դպրոցի ճեմասրահում բացվեց ցուցահանդես «Հ.Թումանյանը աշակերտների աչքերով» և «Հմուտ Լոռեցին» խորագրերով:
Ջ. Դանիելյան
Հայոց լեզվի և գրականության առարկայական մ/մ նախագահ
«Հարգելի գործընկերներ, հաճախ ենք խոսում ԿԱՊԿՈՒ երեխաների համար ԱՈՒՊ-ներ կազմելուց կամ մեթոդներից, բայց կա մի կարևոր շերտ, որը մնում է «կադրից դուրս»: Դա դասարանի մյուս 31 աշակերտների հետ տարվող ամենօրյա…
«Հարգելի գործընկերներ, բարև ձեզ: Որպես 4-րդ դասարանի դասվար, այս տարի ինձ շատ է հուզում մի հարց, որի շուրջ կցանկանայի լսել ձեր կարծիքն ու փորձը: Դասարանում ունեմ 32 աշակերտ՝ տարբեր ընկալման…
Հարգելի գործընկերներ ,եկեք քննարկենք հետաքրքիր տրամաբանական հարցեր կենսաբանությունից,որոնք կարող ենք օգտագործել կենսաբանության դասերի ժամանակ՝որպես մոտիվացնող միջոց:Ահա առաջին հարցս.ի՞նչ է նշանակում 1+1=1 կենսաբանության տեսանկյունից և ո՞ր դասերի ժամանակ կարելի է կիրառել:
Դասարանում հեռախոսների օգտագործման թեման շարունակում է մնալ ամենաքննարկվողներից մեկը: Շատ դեպքերում լուծումը լինում է պարզ՝ ⌠«արգելել» Բայց արդյո՞ք դա արդյունավետ է: Կա մի պարզ, բայց շատ իրական միտք՝ 👉…
Ի՞նչ հանձնարարել աշակերտին ԱԲ-ի դարաշրջանում Սա թեմա է, որը հուզում է բոլորին՝ մաթեմատիկոսից մինչև լեզվակիր: Քննարկման առանցքը. Եթե ChatGPT-ն կարող է վայրկյանների ընթացքում գրել շարադրություն, լուծել վարժությունը կամ թարգմանել տեքստը,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց