ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանդիպում «Սրբ. Աստվածածին» կիրակնօրյա վարժարանի հովանավոր պարոն Ռ.Ռեյի հետ

Հոկտեմբերի 26, 2016
Դպրոցական անցուդարձ

Շուրջ երեք տարի է, ինչ Արմավիրի Մ.Սիլիկյանի անվան հ.6 հիմնական դպրոցում գործում է «Սրբ. Աստվածածին» կիրակնօրյա վարժարանը, որի հովանավորն է ամերիկացի պրն. Ռ.Ռեյը:

2016թ. հոկտեմբերի 22-ին Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչ Մ.Խեչյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր վարժարանի սաների, նրանց ծնողների և դպրոցի տնօրինության հանդիպումը պրն. Ռեյի հետ, որն իրականացվեց հոգևոր բովանդակությամբ փոքրիկ հանդիսությամբ:

Հանդիպմանը ներկա էին նաև Արմավիրի թեմի քահանա Ստեփանոս Մելիքյանը, ՔԴԿ-ի տնօրեն Ռ.Հարությունյանը:

Փոխադարձ շփման արդյունքում որոշվեց կազմակերպել վարժարանի սաների մկրտության արարողություն,որն ըստ ավանդույթի հովանավորում է պրն. Ռեյը: