ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մագիստրոսական թեզերը` մարզի զարգացման ծրագրերի հիմքում

Փետրվարի 20, 2019
Պաշտոնական

Արարատի մարզի զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակում մարզպետարանի և ՀՀ մի շարք առաջատար բուհերի միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ մարզի արդյունաբերական, գյուղատնտեսական, բնապահպանական, կառավարման, զբոսաշրջության, համայնքների զարգացման ծրագրերը և առկա խնդիրները որպես ուսանողների մագիստրոսական թեզերի թեմաներ հաստատելու վերաբերյալ:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը ողջունել է Արարատի մարզպետի նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնել բուհերի ղեկավարներին՝ արագ արձագանքելու համար։ «Կրթության և գիտության նախարարությունը միշտ պատրաստակամ է աջակցել նման ծրագրերին։ Մենք հույս ունենք, որ նախաձեռնությունը կհաջողի, և իրականացված հետազոտություններն իրոք կնպաստեն Արարատի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը»,-իր խոսքում նշել է փոխնախարարը։

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը նշել է, որ հաշվի առնելով Արարատի մարզի արդի պահանջներն ու հեռանկարները՝ հուշագրով բուհերի մագիստրոսներին առաջարկվում է որոշակի թեմաներով իրականացնել լոկալ և առարկայական ուսումնասիրություններ, որոնք հետագայում կարող են դառնալ տվյալ ոլորտի աշխատանքային կամ բիզնես (ներդրումային) ծրագրեր` նպաստելով մարզի բազմաոլորտ զարգացմանը, ինչպես նաև կայուն երաշխիքներ տրամադրել ոլորտն ուսումնասիրած ուսանողներին աշխատատեղերով ապահովման հարցում: «Արդյունքում կձևավորվի բուհ-մարզպետարան-մասնավոր հատված փոխշահավետ համագործակցություն, երբ մագիստրոսական թեզերն ավելի արդյունավետ կծառայեն իրենց նպատակին և չեն դառնա միայն համալսարանների գրադարանային նմուշ»,-նշել է Գարիկ Սարգսյանը՝ ընդգծելով, որ ուսանողները կարող են իրենց թեզերը պաշտպանել հենց մարզպետարանում: Մարզպետը նաև հույս է հայտնել, որ բուհերի հետ համագործակցության այս օրինակը վարակիչ կլինի նաև մյուս մարզերի համար՝ ընդգծելով, որ ծրագրով փորձ է արվում խնդիրների լուծման ավանդական ձևից անցնել գիտական հենքի վրա լուծման տարբերակին՝ 21-րդ դարին համապատասխան:
Բուհերի ներկայացուցիչները ևս իրենց հերթին ողջունել են նախաձեռնությունը՝ նշելով, որ բուհերում հետազոտական աշխատանքների մեծ մասը իսկապես մնում է գրադարաններում կամ օգտագործվում որոշակի ուսումնասիրությունների համար:  Նրանց խոսքով՝ բուհից աշխատաշուկա անցումը, բուհ-գործատու կապի ամրապնդման լավագույն օրինակը հենց այս ձևաչափն է, երբ գործատուն պահանջում և կարևորում է այն աշխատանքը, որտեղ կա գիտական միտք, և հետազոտությունները պրակտիկ կիրառություն ունեն իրական կյանքում:

Նշենք, որ համաձայն հուշագրի՝ մարզպետարանը պատրաստակամ է բուհին ներկայացնել մարզում առկա որևէ տեղային հիմնախնդիր և/կամ մասնավոր գործընթաց, իսկ բուհն իր հերթին՝ մասնագիտացված ամբիոններում իրականացվող փորձա­քննություն­ների (հետազոտությունների, վերլու­ծութ­­յուն­ների­) միջոցով տվյալ հիմնախնդիրներից գիտական հենքով ձևավորել մագիստրո­սա­կան թեզերի, ատենախոսությունների և այլ գիտագործնական աշխատանքների թեմաներ: Բացի այդ, բուհը պատրաստակամ է տվյալ թեմաները առաջարկել ուսանողներին՝ ամբիոններում և տեղերում հետազոտություններ իրականացնելու, իսկ մարզպետարանը պատրաստակամ է գործուն և առարկայական աջակցություն ցուցաբերել հետազոտություն իրականացնող համալսարանականին:

Հուշագրով կողմերը կհամագործակցեն նաև ներդրումային, ինովացիոն, դրամաշնորհային ծրագրերի հա­մա­տե­ղ իրականացման շուրջ՝ հետազոտություններին ներդրումային ծրագրի (արտադրանքի) տեսք տալով, ըստ աշխատանքային անհրաժեշտության՝ համապատասխան սարքավորումների, լաբորատոր և այլ միջոցների օգտագործման և այլ հարցերի շուրջ:

Նշենք, որ հուշագիրը ստորագրվել է Արարատի մարզպետարանի և Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի միջև:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Միջառարկայական կապեր

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Միջառարկայական համագործակցությունը՝ որպես սովորողների հետաքրքրությունն ու ակտիվությունը բարձրացնելու միջոց Բարև, հարգելի՛ գործընկերներ: Վերջին տարիներին ավելի հաճախ եմ համոզվում, որ միջառարկայական համագործակցությունը կարող է ուսուցման գործընթացն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնել:…

  • Տեխնոլոգիա

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Բարև ձեզ հարգելի գործընկերներ Ինձ հետաքրքիր է՝ դուք ինչպե՞ս եք հաղթահարում այս դժվարությունները: Ի՞նչ նյութեր կամ միջոցներ եք օգտագործում, եթե դպրոցը բավարար ռեսուրսներ չունի: Ի՞նչ ստեղծագործական լուծումներ եք գտել, որպեսզի…

  • Տեխնոլոգիա

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Եթե այսօր հնարավորություն ունենայիք ձեր տեխնոլոգիայի արվեստանոցը վերազինելու, ո՞ր երեք գործիքը կամ սարքավորումն առաջին հերթին կընտրեիք և ինչո՞ւ:

  • Ստեղծագործական մտածողության զարգացում

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Իմ մանկավարժական փորձից համոզվել եմ, որ կերպարվեստի և տեխնոլոգիայի դասերը սովորողների ստեղծագործական մտածողության զարգացման լավագույն հնարավորություններից են: Երբ աշակերտին տրվում է հնարավորություն ինքնուրույն մտածելու, ընտրություն կատարելու, փորձարկելու և սեփական գաղափարներն…

  • Միջառարկայական համագործակցություն

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Բարև, հարգելի՛ գործընկերներ: Վերջին տարիներին ավելի հաճախ եմ համոզվում, որ միջառարկայական համագործակցությունը կարող է ուսուցման գործընթացն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնել: Իմ դասավանդման ընթացքում մի քանի անգամ իրականացրել եմ համատեղ…