ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Թումանյանագիտության արդի հիմնախնդիրները» թեմայով գիտագործնական համաժողով` նվիրված մեծանուն գրող, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին: Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը. «Երբ ստանձնեցի կառավարական հանձնաժողովի նախագահի պարտականությունները, թերթում էի միջոցառումների ծրագիրը և հասկացա, որ ցանկացած ոք այն թերթելիս կգիտակցի, թե ինչ մեծ հայրենակից ենք ունեցել: Պատահական չէ, որ շատ գիտնականներ, հասարակական գործիչներ նրան համարում են հայ ազգի ամենահզորներից մեկը»: Նրա խոսքով՚ Թումանյանի ասելիքը ուղղված է ինչպես երեխաներին, այնպես էլ երիտասարդներին ու մեծահասակներին: ԿԳ նախարարը, շեշտելով Հովհաննես Թումանյանի հրապարակախոսական նյութերի արդիականությունը, հավելել է. «Այսօր Թումանյանի տուն-թանգարանի տնօրենն ինձ ցույց տվեց հին տպագրության մի տուփ, որը կոչվում էր աստղերի խաղ: Գիտեք, որ երեխաների համար Թումանյանը մի շարք խաղեր է ստեղծել, որոնք, ի պատիվ տուն-թանգարանի, վերականգնվում են: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Թումանյանն ամբողջությամբ 21-րդ դարի քաղաքացի է, որովհետև դրանք արդիական են: Հիմա մեծ պատվով մտնում ենք հոբելյանական միջոցառումների փուլ, և մենք մեկ նպատակ ունենք, որ այս տոնակատարությունները վերածվեն համազգային տոնախմբության»: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ արդեն քաղաքի ընդհանուր թումանյանական տեսքը և այլ միջոցառումները վկայում են այն մասին, որ պետությունն այս իրադարձությանը շատ մեծ կարևորություն է տալիս: Նախարարը նաև վստահություն է հայտնել, որ գիտանականներն էլ Թումանյանի վերաբերյալ իրենց ուրույն ասելիքն ունեն, և որ այս համաժողովն ու դրա արդյունքները մեծ նշանակություն կունենան հոբելյանական տարվա համար:
Մեծ գրողի կյանքի և ստեղծագործության վերաբերյալ ելույթներով են հանդես եկել ՀՀ գիտաուսումնական տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ: Ներկայացվել է Թումանյան գրողի գրական-հասարակական գործունեությունը պատմագիտական առումով, նրա կերպարի և ստեղծագործության արտացոլումը արվեստի բնագավառում, Թումանյանի կապը համաշխարհային գրականության հետ:
Միջոցառման ընթացում ներկայացվել է նաև ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կողմից վերջին մեկ տարում հրատարակված Հովհաննես Թումանյանի կյանքին ու գործունեությանը նվիրված գիտական աշխատությունները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում «21-րդ դարի սովորողի կարողունակությունների ձևավորումը պատմության դասին» թեմայով իմ փորձը՝ անդրադառնալով ժամանակակից մեթոդների և ՏՀՏ գործիքների նպատակային համադրմանը: Այսօր պատմության դասի կարևոր խնդիրներից է ոչ…
Խմբային աշխատանքների կիրառումը տարրական դպրոցում արդյո՞ք խրախուսում եք: Եվ այն հնարավորինս անաղմուկ կազմակերպելու ի՞նչ եղանակներ կառաջարկեք:
Տարրական դպրոցում միավորային գնահատման փոխարինումը բնութագրիչներով արդյո՞ք նվազեցրել է սովորողների մոտ ուսման նկատմամբ մոտիվացիան ու հետաքրքրվածությունը: Եվ ի՞նչ մեթոդներ կառաջարկեք նրանց մոտ ուսման նկատմամբ հետաքրքրության խթանման համար:
ՀՀ հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված միջնակարգ կրթության շրջանավարտի ձեռք բերած մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակության բովանդակության, «Մաթեմատիկա» առարկայի նպատակների, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջների ուսումնասիրությունները փաստում են, որ ներկա ժամանակներում շեշտը հիմնականում…
Խիստ ուսուցիչը կարող է ապահովել կարգապահություն, հստակ կանոններ և պատասխանատվություն, բայց չափազանց խստությունը երբեմն առաջացնում է վախ և նվազեցնում սովորելու մոտիվացիան: Ընկերական ուսուցիչը ստեղծում է վստահության ու ազատ հաղորդակցության մթնոլորտ,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց