Հովհաննես Թումանյանի թանգարանում, փետրվարի 18-ին տեղի է ունեցել գրողի 150-ամյակի առթիվ թողարկված հոբելյանական նամականիշի մարման արարողությունը: Նամականիշների թողարկումը կատարել են ՀՀ կրթության և գիտության նախարար, Հ. Թումանյանի 150 հոբելյանի առիթով ստեղծված կառավարական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, «ՀայՓոստ» ընկերության խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը և ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն գրող, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը` իր ստեղծագործությունների և ձեռագրերի խորապատկերին: 1100 դրամ անվանական արժեքով գեղաթերթիկը տպագրվել է Կանադայում` 20 հազար տպաքանակով:
Այնուհետև տեղի է ունեցել մամուլի ասուլիս` նվիրված հոբելյանական միջոցառումների մեկնարկին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադառնալով նախատեսված միջոցառումներին նշել է, որ Հովհաննես Թումանյանի հոբելյանին նվիրված հանրային միջոցառումները կմեկնարկեն փետրվարի 19-ին` գրողի ծննդյան օրը. ժամը 11:00-ին Թումանյանի թանգարանում, իսկ ժամը 12:00-ին` ծննդավայր Դսեղում /Լոռու մարզ/ կսկսվի տոնական բազմազան միջոցառումներ, որոնց ներկա կգտնի նաև երկրի բարձրագույն ղեկավարությունը:
«Թումանյանի 150 ամյակը մենք պարտավոր են նշել պատշաճ մակարդակով, ուստի ես ուզում եմ կոչ անել լրագրողներին, մանկավարժներին, որպեսզի հասարակության բոլոր շերտերը ներգրավվեն հոբելյանական միջոցառումներին: Թումանյանը գրել, ստեղծագործել և արարել է բոլորի համար: Նրա թողած գրական ժառանգությունը մեր ոսկե ֆոնդի արժեքավոր մասն է և պետությունը մեծ կարևորություն է տալիս Թումանյանի հոբելյանական տարվան: Հատուկ ուզում եմ հորդորել ուսուցիչներին, դպրոցների տնօրեններին և ծնողներին, որ հնարավորություններ ստեղծեն, որպեսզի աշակերտները լիարժեք մասնակցեն Թումանյանի 150 ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Թումանյանի 150 ամյակը մեզ համար մեծ տոն է` մայրաքաղաքն արդեն զարդարված է դրոշներով, թումանյանական էպիզոդներ պատկերող պաստառներով, Թումանյանը մեզ նայում է էկրաններից, մի խոսքոով` Թումանյանն ամենուր է»,-շեշտել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ կառավարական հանձնաժողովի կողմից նախատեսվում են մի շարք միջոցառումներ, որոնք համակարգված ներկայացնելու համար Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է «Հովհաննես Թումանյան-150» էջը: Տոնական միջոցառումներ են նախատեսված նաև Թբիլիսում, որոնց ներկա է գտնվելու է նաև ինքը` նախարար Հարությունյանը: ԿԳ նախարարի տեղեկացմամբ` այս տարի լրանում է նաև Կոմիտասի 150 ամյակը, որի հոբելյանական ծրագրի մասին կիրազեկվի լրացուցիչ: Արայիկ Հարությունյանը նաև տեղակացրել է, որ Թումանյանի 150 ամյակին նվիրված հոբելյանական մրջոցառումներն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-19 թվականների օրացույցում:
Մամուլի ասուլիսի ընթացքում Ազգային ժողովի պատգամավոր, Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Նարինե Խաչատուրյանը /Թուխիկյան/, ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը և Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանը ներկայացրել են հոբելյանական ծրագրի մանրամասները:
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանի տեղեկացմամբ` փետրվարի 19-ին ժամը 11:00-ին շեփորահարները կազդարարեն հոբելյանական միջոցոռումների սկիզբը, որոնք կշարունակվեն մինչև երեկո: Միջոցառումները շարունակվելու են ներսում և դրսում միաժամանակ. Դրսում կլինի համերգային ծրագիր, իսկ ներսում` տեղի կունենա թումանյանական կենդանի էքսպոզիցիայի ցուցադրություն, որը Հայաստանի թանգարանային կյանքում նորություն է. «Առաջին փորձն է կենդանացնելու թանգարանի էքսպոզիցիան. Ժամը 11-ից մինչև 17-ը կներկայացնենք թումանյանական կերպարները: Իսկ դրսում ժամը 13:30-ին կսկսվի համերգային ծրագիր: Փետրվարի 19-ի տոնական միջոցառումների շարքում է նաև «Անուշ» օպերայի բեմադրումը թանգարանում` հարմարեցված թանգարանային միջավայրին»,- նշել է Անի Եղիազարյանը և հավելել, որ օպերային ներկայացումը տարվա ընթացքում մի քանի անգամ կրկնվելու է, որպեսզի շատերը կարողանան ունկնդրել «Անուշի» յուրօրինակ բեմականացումը: Թանգարանի օրը փետրվարի 19-ին կավարտվի տոնական հրավառությամբ` Ալմաստ օպերայի հնչյունների ներքո:
ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանի տեղեկացմամբ` ողջ տարվա ընթացքում Թումանյանի թանգարանը հոբելյանական միջոցառումների շրջանակում հանդես է գալու տարբեր նախաձեռնություններով՝ օլիմպիադա, թումանյանական ընթերցումներ, գիտաժողով և այլն: Նախատեսվում է Թումանյանի հատորյակի նոր հրատարակություն, որի առաջին երկու հատորներն արդեն հրատարակվել են: Նոր հատորյակում տեղ են գտնելու նաև ամենայն հայոց բանաստեղծի անտիպ գործերը: Նախապատրաստվում է նաև Հովհաննես Թումանյանին ուղղված նամակների հրատարակում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, գիտեմ, որ բոլորիս համար ձևավորող գնահատումը երբեմն վերածվում է լրացուցիչ թղթաբանության: Բայց իմ 4-րդ դասարանում ես փորձարկեցի մի մեթոդ, որտեղ երեխաները նույնիսկ չեն զգում, որ գնահատվում են: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ կիսվել մի մեթոդով, որը կիրառեցի իմ 4-րդ դասարանում: Օգտագործելով Gemini ԱԲ-ն՝ աշակերտների հետ ստեղծեցինք «Թումանյանական հերոսները մեր օրերում» նախագիծը: Իմ հայտնաբերած «գաղտնիքը». երեխաներին հանձնարարեցի խմբագրել ԱԲ-ի…
Գրականության դասաժամը լավագույն հարթակն է բուլինգը որպես արատավոր երևույթ քննարկելու համար: Երբ մենք խոսում ենք կերպարների մասին, աշակերտներն իրենց ավելի ապահով են զգում՝ վերլուծելով «ուրիշի» ցավը, ինչն էլ ճանապարհ է…
Խաղը կենսաբանության ուսուցման գործընթացում ծառայում է որպես կատալիզատոր. այն արագացնում է բարդ գիտական տերմինների ընկալումը, կտրուկ բարձրացնում է աշակերտների ներգրավվածությունը և սովորական դասասենյակը վերածում է իսկական փորձարարական լաբորատորիայի: Օրինակ՝«Ո՞վ եմ…
Մաթեմատիկական կրթության մեջ կարևորը ոչ թե տեսական գիտելիք տալն է, այլ աշակերտի մեջ վերլուծական մտածողություն և տրամաբանական հիմնավորում զարգացնելը: Խաղային մեթոդների կիրառումը թույլ է տալիս բարդ թվաբանական կամ երկրաչափական խնդիրները…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց