Հոդված 3 ակումբում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի կրթության և գիտության ոլորտին վերաբերող հատվածը` «Կրթության խնդիրներն ու առաջարկվող լուծումները» խորագրով: Հիմնական բանախոսներից ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը ներկայացրել է ոլորտի զարգացման հիմնական ուղղություններն ու դրանց արտացոլումն Ազգային ժողովում քննարկվող ծրագրում. «Առաջին կարևոր խնդիրը կրթության բոլոր մակարդակներում բովանդակության արդիականացումն է: Մենք պետք է կրթությունը համապատասխանեցնենք արդի չափանիշներին, նկատի ունենալով, որ արագ փոփոխվող աշխարհում կրթության համակարգի առջև գնալով ավելի մեծ պահանջներ են դրվում: Ժամանակակից կրթությունը պետք է լինի դինամիկ ճկուն և հնավորություն տա շատ արագ հարմարվել տնտեսության, աշխատաշուկայի և հասարակության պահանջներին: Հաջորդ կարևոր խնդիրը դասավանդող անձնակազմին որակավորման ու սոցիալական պաշտպանվածության բարելավումն է: Երրորդը` ապահով և կայուն ինստիտուցիոնալ համակարգերի /շենքային պայմաններ, կրթական միջավայր/, ինչպես նաև կրթություն–գիտություն-տնտեսություն կապի ապահովումն է: Մասնավորապես գիտությունը և տնտեսությունը պետք է որոշակի մասնակցություն ունենան կրթական քաղաքականության մշակման և իրականացման գործում»,- նշել է Ռոբերտ Ստեփանյանը: Խոսելով ոլորտային առաջնահերթություններից` ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետը նշել է, որ նախադպրոցական կրթության համակարգը մատչելիության առումով այսօր խոցելի է և այդ նկատառումով նպատակ է դրված 3-5 տարեկան երեխանների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում հասցնել 70 տոկոսի: «Ընդգրկվածության 70 տոկոս ցուցանիշը բավականին ամբիցիոզ նպատակ է` հաշվի առնելով, որ նախկին ծրագրով մենք թիրախային ենք համարել 5 տարեկանների ընդգրկվածության ապահովումը: Այժմ մենք տարիքային շեմը իջեցրել ենք: Մենք ունենք համայնքներ, որտեղ ընդհանրապես նախադպրոցական հաստատություններ չկան: Խնդրի լուծման նպատակով ԿԳ նախարարության կողմից մշակվել են նախակրթարանների ծախսարդյունավետ մոդելներ` փոքր համակազմ ունեցող համայնքների համար: Սա օգտակար կլինի նաև համայնքների համար, քանի որ նախադպրոցական կրթության, այսինքն մանկապարտեզների գործունեության ապահովումը համայնքների պարտականությունն է: Իսկ հատկապես գյուղական համայնքները դասական իմաստով մանկապարտեզի բեռն իրենց վրա վերցնելու հնարավորություն չունեն»,- նշել է Ռոբերտ Ստեփանյանը: Նրա խոսքով` կրթության որակի և մատչելիության տեսանկյունից կարևոր խնդիր է նաև փոքր համակազմ ունեցող գյուղական դպրոցների հարցը, որտեղ սովորում են 100-ից, իսկ որոշ դեպքերում նաև 50-ից պակաս աշակերտներ: Նման դպրոցներում պետությունը մեկ աշակերտի վրա ծախսում է ավելի լուրջ ռեսուրսներ: Մեծ քաղաքների համեմատությամբ մի քանի անգամ ավելի բարձր է ծախսը, մինչդեռ դրան համարժեք որակ չի ստանում: Նպատակ է դրված ուսուցման տարբեր մեթոդների համադրմամբ հասնել որակի բարելավման: Շարունակական ծրագրերից կարևոր է անցումը համըդհանուր ներառման, որն արդեն ներդրված է չորս մարզերում և ավարտվելու է մինչև 2022 թվականը:
Ռոբերտ Ստեփանյանը նաև տեղեկացրել է, որ այժմ ընթացքի մեջ են կրթական ծրագրերի և չափորոշիչների փոփոխությունների մշակումները, որոնք նպատակ ունեն բեռնաթափել ուսումնական ծրագրերը: Հայաստանը սովորողների ուսումնական ծանրաբեռնվածության առումով աշխարհում առաջին տեղերից մեկն է զբաղեցնում, սակայն նույն բանը, ինչպես վարչության պետն է նշել, չի կարելի ասել օգտակարության գործակցի առումով: Այժմ վերանայվում են ուսումնական ծրագրերը` առաջնահերթությունը տալով ՍՏԵՄ /մաթեմատիկա, բնագիտություն/, ՏՏ, օտար լեզուների և հայագիտական առարկաների դասավանդմանը: Մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտում առաջնային խնդիր է դիտարկվում շրջանավարտի հմտությունների և գիտելքների համապատասխանեցմանն աշխատաշուկայի պահանջներին: Այդ նպատակով կարևորվում է գործատուների ներգրավումը կրթության կառավարման մարմիններում, փորձնական նպատակով ներդրված է դուալ / աշխատանքի վրա հիմնված/ կրթության համակարգը:
Քննարկման ընթացքում ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետը պատասխանել է քննարկմանը մյուս մասնակիցների` Կրթական քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Լուսինե Խառատյանի, Հանրային քաղաքականության ինստիտուտի կրթական ծրագրերի համակարգող Աննա Գևորգյանի, Հանրային քաղաքականության ինստիտուտի հանրակրթության ոլորտի հետազոտող Գոհարիկ Տիգրանյանի կրթության ծրագրին վերաբերող դիտարկումներին և հարցերին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, գիտեմ, որ բոլորիս համար ձևավորող գնահատումը երբեմն վերածվում է լրացուցիչ թղթաբանության: Բայց իմ 4-րդ դասարանում ես փորձարկեցի մի մեթոդ, որտեղ երեխաները նույնիսկ չեն զգում, որ գնահատվում են: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ կիսվել մի մեթոդով, որը կիրառեցի իմ 4-րդ դասարանում: Օգտագործելով Gemini ԱԲ-ն՝ աշակերտների հետ ստեղծեցինք «Թումանյանական հերոսները մեր օրերում» նախագիծը: Իմ հայտնաբերած «գաղտնիքը». երեխաներին հանձնարարեցի խմբագրել ԱԲ-ի…
Գրականության դասաժամը լավագույն հարթակն է բուլինգը որպես արատավոր երևույթ քննարկելու համար: Երբ մենք խոսում ենք կերպարների մասին, աշակերտներն իրենց ավելի ապահով են զգում՝ վերլուծելով «ուրիշի» ցավը, ինչն էլ ճանապարհ է…
Խաղը կենսաբանության ուսուցման գործընթացում ծառայում է որպես կատալիզատոր. այն արագացնում է բարդ գիտական տերմինների ընկալումը, կտրուկ բարձրացնում է աշակերտների ներգրավվածությունը և սովորական դասասենյակը վերածում է իսկական փորձարարական լաբորատորիայի: Օրինակ՝«Ո՞վ եմ…
Մաթեմատիկական կրթության մեջ կարևորը ոչ թե տեսական գիտելիք տալն է, այլ աշակերտի մեջ վերլուծական մտածողություն և տրամաբանական հիմնավորում զարգացնելը: Խաղային մեթոդների կիրառումը թույլ է տալիս բարդ թվաբանական կամ երկրաչափական խնդիրները…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց