2016թ. հոկտեմբերի 14-ը Հրազդանի հ.2 հիմնական դպրոցում վերածվել էր տոնի: 5ա դասարանի աշակերտները Սուրբ Թարգմանչաց տոնին նվիրված միջոցառում էին կազմակերպել: Միջոցառումը բացվեց տոնին նվիրված շարականով: Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Պարթևին և մյուս մեծերին մարմնավորող աշակերտները փորձել էին վերականգնել Աստվածաշնչի թարգմանության տեսարանը: Աշակերտներից մեկը մարմնավորում էր ամերիկացի երիտասարդի, ով, մասնակցելով Թարգմանչաց տոնի միջոցառմանը, գիտակցում է տոնի կարևորությունը, առաջարկում այն ընդգրկել համաշխարհային տոների մեջ: Տոնի կարևորությունը գիտակցած պատանին հրաժարվում է վերադառնալ Ամերիկա և միջոցառման վերջում «յարխուշտա» պարելով` ապացուցում, որ վերադարձել է հայկական արմատներին:
Աշակերտները միջոցառման ընթացքում հին պատմիչներից, թարգմանիչներից հասան մինչև 20-րդ դարի գրողներին ու թարգմանիչներին: Նրանք ներկաներին պատմեցին, թե ինչպես են օտար լեզուներից կատարված թարգմանությունները սիրվել, ինչպես են դրանք վերածվել երգերի: Աշակերտներն իրենց խոսքով, երգով, պարով ու նվագով կարողացան ներկաներին հասցնել Թարգմանչաց տոնի խորհուրդը: Միջոցառման վերջում աշակերտները մոմերի լույսի ներքո իրենց աղոթքն ուղղեցին առ Աստված: Եվ ամենակարևորն այն է, որ այդ աղոթքը հնչում էր հայերեն: Միջոցառումը եզրափակվեց մայրենիի ուսուցչի ասմունքով: Նա ամփոփեց իր աշակերտների ելույթը` մեկ անգամ ևս շեշտելով մայրենիի դերն ու նշանակությունը: Ցերեկույթի հյուրերը հեռացան` իրենց հետ տանելով աշակերտների փոխանցած լույսն ու ջերմությունը:
Ուսուցիչ` Արփինե Խաչատրյան
Ինչպե՞ս զարգացնել ինտեգրված էսսեի նախաբան գրելու հմտությունները: Իհարկե, հիմնահարցին պատասխանելը սկզբի համար կարևոր է, բայց ես առավելապես կիրառում եմ խաչվող հասկացությունները: Սովորողներին հորդորում եմ էսսեն գրելուց առաջ, երբ հանգամանորեն կարդացել…
Վերջին շրջանում գործընկերների հետ ակտիվ քննարկում էինք դպրոցում նախագծային ուսուցման (PBL), ստեղծագործական ինքնուրույնության և «Տեխնոլոգիա» ու «Կերպարվեստ» առարկաների արդիականացման թեմաները: Այս քննարկումներից առանձնացրել եմ մի քանի առանցքային մտքեր, որոնք կարևոր…
Ժամանակակից սովորողի ուշադրությունը երկար ժամանակ պահպանելը հեշտ չէ: Տեղեկատվության մեծ հոսքը, թվային միջավայրը և արագ փոփոխվող հետաքրքրությունները պահանջում են, որ դասը նույնպես լինի ավելի ակտիվ, բազմազան և սովորողակենտրոն: Իմ կարծիքով՝…
21-րդ դարի կրթական միջավայրը փոխում է նաև լեզվի ուսուցման մոտեցումները: Այսօր աշակերտը լեզվական տեղեկատվության պակաս չունի․ նա ամեն օր հանդիպում է թվային բովանդակության, տեսանյութերի, սոցիալական ցանցերի և տարբեր տեղեկատվական աղբյուրների:…
Երբ սովորողը գրում է գեղեցիկ, կառուցվածքային և գրագետ էսսե, մենք հաճախ այն գնահատում ենք որպես հաջողված աշխատանք: Բայց արդյո՞ք լավ գրված էսսեն անպայման նշանակում է, որ սովորողը լավ է մտածում:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց