Փետրվարի 8-ին լրացավ մեծ գիտնական Դմիտրի Մենդելեևի ծննդյան 185-ամյակը, որին նվիրված «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Ք.Շհոյանը 8-րդ «Ա» դասարանում անցկացրեց ուսուցողական դաս: Աշակերտները ներկայացրին Դմիտրի Մենդելեևի կյանքն ու գործունեությունը, աշխատությունները, գիտական կոչումները, նշեցին, որ նա սովորեցրել է սիրել բնությունը՝ իր գեղեցկությամբ, գիտությունը՝ իր ճշմարտացիությամբ, հայրենիքը՝ իր հարստությամբ ու բարիքներով:
Դ.Մենդելեևն ստեղծեց քիմիական տարրերի պարբերական համակարգը: Նանեն, Կարենը և Լիլիթը ներկայացրին Դ.Մենդելեևի պարբերական համակարգի կառուցվածքը, քիմիական տարրերի կապը խմբերի ու պարբերությունների հետ: Դասն ուսանելի էր, կահավորված, հագեցած: Գրատախտակին աշակերտները գրեցին Ֆ.Էնգելսի «Պարբերական համակարգը գիտության սխրանքն է» ասույթը:
Բնագիտական առարկաների մեթոդական միավորման նախագահ՝ Ք.Շհոյան