Հայաստանում շուտով կներդրվի գիտական կազմակերպություններին ֆինանսավորելու նոր մեխանիզմ` հիմնված կատարողականի արդյունքների վրա, ինչպես նաև կսահմանվի գիտական հիմնարկ հասկացությունը: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նա նշել է, գիտական կազմակերպությունների ֆինանսավորման նման համակարգն ընդունված է միջազգային պրակտիկայում և համարվում է արդյունավետ մոդել. «Կատարողականի միջոցով գիտական կազմակերպությունների ֆինանսավորումը շատ կարևոր գործիք է: Այն կխթանի մրցակցությունը գիտական կազմակերպությունների միջև և կնպաստի, գիտական ինստիտուտների ավելի մոտիվացված աշխատանքին»,- նշել է Սամվել Հարությունյանը և հավելել, որ համապատասխան կարգն այժմ մշակում է ԿԳ նախարարության աշխատանքային խումբը:
Նրա խոսքով՝ նախատեսվում է սահմանել համապատասխան չափորոշիչներ, որոնց հիման վրա գիտական հիմնարկները կստանան միավորներ և կդասակարգվեն: Մասնավորապես, հաշվի է առնվելու հիմնարկների նախկինում կատարած գիտական հետազոտությունների արդյունավետությունը, կադրային ներուժի հզորությունը, նյութատեխնիկական ապահովվածության աստիճանը, միջազգային գիտակրթական տարածքում ինտեգրման աստիճանը, գիտական արդյունքների առևտրայնացման խնդիրը, ֆինանսական գործունեության արդյունավետությունը, գիտական հրապարակումների քանակը, ցիտումների թիվը և այլն: Սամվել Հարությունյանի տեղեկացմամբ` ֆինանսավորումը կլինի ըստ սահմանված 4 կատեգորիաների. «Առաջին կատեգորիայի հիմնարկները պետք է համապատասխանեն միջազգային գիտական կենտրոնի չափանիշներին և բազային ֆինանսավորումից բացի կստանան նաև բոնուսային գումարներ` ամենաբարձր գործակցով: Երկրորդ կատեգորիայի հայտնված հիմնարկները նույնպես կստանան բոնուսներ, բայց արդեն ավելի փոքր գործակցի կիրառմամբ: Երրորդ կատեգորիայում կլինի միայն բազային ֆինանսավորում, իսկ չորրորդ կատեգորիայում հայտնված գիտական հիմնարկները, որոնք, այսպես ասած, բուժման ենթակա չեն, կմիավորվեն առաջին և երկրորդ կատեգորիաներին համապատասխանող գիտական հիմնարկներին, իսկ լավագույն աշխատողները կընդգրկվեն կամ միավորված կենտրոններում, կամ հարակից ուղղություններով զբաղվող հիմնարկներում»,-նշել է Սամվել Հարությունյանը:
Անդրադառնալով հիմնադրամի կարգավիճակ ունեցող գիտական մի շարք կազմակերպություններում, այդ թվում որոշ բուհերում գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման հանրային հնչեղություն ստացած խնդրահարույց հարցին` Սամվել Հարությունյանը նշել է, որ կառավարությունը շատ արագ արձագանքել է և հարցը կառավարության երեկվա նիստում կայացված որոշմամբ արդեն կարգավորվել է: Խնդիրն առաջացել էր «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի պահանջներով պայմանավորված: Սակայն, ըստ Սամվել Հարությունյանի` գիտական հիմնադրամները չի կարելի նույնացնել մնացած հիմնադրամների հետ: Խնդիրը կկարգավորվի` «Բարձրագույն կրթության, գիտական և գիտակրթական գործունեության մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումից հետո, որտեղ նախատեսվում է սահմանել գիտական հիմնարկ հասկացությունը` անկախ կազմակերպաիրավական ձևից: Գիտության կոմիտեի նախագահը միաժամանակ համոզմունք է հայտնել, որ մրցակցային ֆինասավորման համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքներն առաջիկայում կավարտվեն, համապատասխան կարգի ընդունումից հետո 2020 թվականից անցում կկատարվի ֆինանսավորման նոր համակարգին:
Անդրադառնալով խնդիրներին` Գիտության կոմիտեի նախագահն առանձնացրել է համակարգի ծերացման հիմնահարցը. «Մենք այսօր ունենք գիտության ծերացման խնդիր: Ոլորտում աշխատող 65-ից բարձր տարիքով գիտնականների թիվը կազմում է ընդհանուր գիտնականների 25 տոկոսը: Այս կադրերը խորհրդային գիտական դպրոցի ներկայացուցիչներն են և այդ տարիքի գիտնականների թիվը գնալով պակասում է: 10 տարի հետո այս կադրերն ավելի կպակասեն: Մեզ մոտ 35-55 տարեկան գիտնականների անկում կա, և այդ բացը բավարար չափով չի լրացվում: Մենք ակտիվորեն աշխատելու ենք, որպեսզի երիտասարդ կադրերը խրախուսվեն, նոր, հետաքրքիր պայմաններ լինեն նրանց համար »,- նշել է Սամվել Հարությունյանը: Նրա խոսքով` ներկայումս գիտական գործունեությամբ զբաղվող կադրերի թիվը հասնում է 6200-ի, որոնցից 4500-ը` գիտական գործունեություն են իրականացնում, մնացածը` սպասարկող անձնակազմն է: Սա, ըստ Գիտության կոմիտեի նախագահի նվազագույն թիվ է մեր երկրի համար և պետք է խրախուսել, որպեսզի գիտական գործունեությամբ զբաղվողների թիվն ավելանա:
Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն ասուլիսի ընթացքում ներկայացրել է նաև 2019 թվականի համար նախանշված աշխատանքները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ժամանակակից կրթության պայմաններում ՏՀՏ գործիքների կիրառումը կարևոր նշանակություն ունի նաև Հայոց լեզվի և գրականության դասավանդման գործընթացում: Թվային ներկայացումները, տեսանյութերը, առցանց թեստերը և ինտերակտիվ հարթակները հնարավորություն են տալիս դասը դարձնել ավելի…
«Ողջույն, սիրելի՛ գործընկերներ: 4-րդ դասարանում «Ես և շրջակա աշխարհը» առարկայից «Բնության աղտոտվածությունը և մարդու առողջությունը» թեման ուսումնասիրելիս կարևոր նպատակ է ձևավորել պատասխանատու վերաբերմունք շրջակա միջավայրի հանդեպ: Որպեսզի աշակերտները կարողանան տարբերակել…
Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Չորրորդ դասարանում բառակազմության թեման (պարզ, բարդ և ածանցավոր բառեր) ուսուցանելիս հաճախ եմ դիմում ՏՀՏ գործիքների օգնությանը՝ դասն ավելի պատկերավոր դարձնելու համար: Վերջերս «Հոնի կորիզը» և «Հսկա Ասերը»…
Ժամանակակից կրթական համակարգում, որտեղ առաջնային է դառնում սովորողի ներգրավվածությունն ու ինքնուրույն մտածողությունը, խաղային տեխնոլոգիաները դադարել են լինել պարզապես ժամանցի միջոց: Դրանք վերածվել են արդյունավետ գործիքի, որը թույլ է տալիս բարդ…
Մեր ժամանակներում մեծ ուշադրության է արժանանում կրտսեր դպրոցական տարիքը, քանզի այն համարվում է ուսումնական գործունեության առավել պատասխանատու փուլ:Այս տարիքում առաջատար է դառնում նոր գիտելիքների, ունակությունների և հմտությունների ձեռք բերումը, ինտենսիվորեն…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց