Անկախության ուղին բռնած մեր երկրի համար անչափ կարևոր է հզոր, մարտունակ բանակ ունենալը, բանակի զորացմանն ու զինվորին աջակցելը, մատաղ սերնդի հոգիներում հայրենասիրություն ու մարտունակություն սերմանելը:
Ինչպես ասում են, բանակն ու դպրոցը, բանակն ու հասարակությունը միասին են, նրանք անպարտելի են:
Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց ցերեկույթ՝ նվիրված հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին՝ «Անմահ է սխրանքը քո, հայ զինվոր» խորագրով:
Օրը տոնական է: Փողփողում է Հայոց եռագույնը, հնչում օրհներգը:
Ներս են մտնում զինվորական համազգեստ հագած աշակերտները, նրանք քայլում են խրոխտ ու հաստատուն՝ «Ես քո վաղվա զինվորն եմ» անբեկանելի խոսքը շուրթերին: Սիրտդ լցվում է հպարտությամբ, երբ լսում ես Հայոց բանակին, հայ զինվորին նվիրված գեղեցիկ ասմունքն ու հայրենասիրական երգերը, դիտում հպարտ ու առնական պարերը:
Կայացել է Հայոց բանակը, վստահ ու աներեր քայլերով գնում առաջ՝ կերտելով նորանոր հաղթանակներ :
Յուրաքանչյուր նմանատիպ միջոցառում հերոսության ու արիության կենդանի դասեր են մատաղ սերնդի հայրենասիրական ոգին բարձր պահելու և զինվորի հերոսական կերպարը ներկայացնելու համար:
Զինվորների կյանքից հետաքրքիր դրվագներ ներկայացրին 5-րդա, 9-րդա, 10-րդա,բ և 11-րդա, դասարանները (սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ծ. Կարապետյան, դասղեկներ՝ Լ. Մարտիրոսյան, Լ. Մուրադյան, Հ. Կարապետյան, Գ. Կյուրեղյան, Ա. Վարդանյան), կատարեցին Հայոց բանակին, հայրենիքին նվիրված «Զինվորիկն եմ ես, փոքրիկ», «Արևներ , միշտ առաջ», «Հայոց բանակ», «Նամակ մայրիկին» հայրենասիրական երգերը:
Հանդիսավարներ Նարեն և Արթուրը հետաքրքիր մատուցեցին Հայոց բանակի ստեղծման փառավոր ուղին՝ էջ առ էջ պատմելով նրա փառապանծ հաղթանակների ու հերոսների մասին:
Շնորհավորանքի խոսքեր ասացին դպրոցի տնօրեն Ա.Մուրադյանը, զինղեկ Գ. Մանուկյանը, Գեղարքունիքի զինվորական կոմիսարիատի Սևանի բաժանմունքի պետի տեղակալ, կապիտան Վարդան Չիչոյանը, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, սերժանտ, դպրոցի շրջանավարտ Սահակ Գևորգյանը:
Ներկաները մեծ բավականությամբ հեռացան. այն գիտակցությամբ, որ յուրաքանչյուրս պարտավոր է սեր ու հարգանք տածել Հայոց բանակի, հայ զինվորի հանդեպ, մատաղ սերնդի մեջ սերմանել մարդկային բարձր հատկանիշներ, ոգեշնչել ու ուղղորդել դեպի առաջընթաց, դեպի նոր հաղթանակներ…
Մեր դպրոցի լեցուն առօրյան հագեցավ ևս մեկ հիշարժան օրով, որից հետո ստեղծագործ ու ներդաշնակ աշխատանքն է…
Ա.Մուրադյան
Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն
Առցանց գործիքների կիրառումը մաթեմատիկայի դասավանդման մեջ բերում է աննախադեպ արդյունավետություն: Ուսուցիչների համար դրանք դառնում են հզոր օժանդակ գործիքներ՝ դասապրոցեսը պլանավորելու, վիզուալիզացիաներ ստեղծելու և ուսանողների առաջընթացին հետևելու համար: Աշակերտների համար դրանք…
Ինչպես տեսնում ենք ժամանակակից կրթական միջավայրում մեր՝ դասվարներիս դերը փոխվել է: Մենք այլևս գիտելիքի միակ աղբյուրը չենք, այլ ուղեկցողներ, ովքեր պետք է օգնեն երեխային գտնել իր ճանապարհը տեղեկատվության հսկայական հոսքում:…
«Ողջոյն, սիրելի՛ գործընկերներ: Բոլորս գիտենք, թե որքան դժվար է պահել 30-ից ավելի աշակերտների ուշադրությունը, հատկապես, երբ դասարանում ունենք տարբեր կարիքներով երեխաներ: Իմ աշխատանքային «զինանոցում» այսօր առաջնային են ՏՀՏ գործիքները (LearningApps,…
«Հարգելի՛ գործընկերներ, հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ հարցը տալուց հետո դասարանում «ծանր լռություն» է տիրում: Իմ փորձից (4-րդ դասարան) հասկացել եմ, որ այդ լռությունը կարող է լինել ոչ թե անտեղյակության,…
Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Ցանկանում եմ կիսվել 4-րդ դասարանում «Աշխարհացույց» (https://brainograph.com/login) հարթակի կիրառման իմ փորձով, որն այս շրջանում դարձել է անփոխարինելի օգնական «Մայրենի» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաների ինտեգրված դասերին:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց