ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հաշտ ապրենք

Հունվարի 8, 2019
Դպրոցական անցուդարձ

Հայաստանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, ինչը նշանակում է, որ այստեղ եղել են, լինում են և կլինեն տարբեր ուժգնության երկրաշարժեր: Եվ որքան մեր հասարակությունը շուտ ընդունի այդ փաստն ու բնության խաղի կանոնները` փորձելով հաշտ ապրել նրա հետ, արմատապես փոխի իր վերաբերմունքը երկրաշարժ երևույթի նկատմամբ, այնքան շուտ կհաղթահարենք դրա հետ կապված հոգեբանական և տնտեսական խնդիրները:

Այդ նպատակով պետք է կրթությունը ծառայեցնել մարդկանց`ոչ միայն իրազեկելու, այլև պաշտպանելու համար:

Դեկտեմբերի 21-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում աշխարհագրության ուսուցչուհի Ն. Գաբրիելյանի կազմակերպած բաց դասախոսությունը այդ նպատակին հասնելու մի քայլ էր: Ներկա գտնվող աշակերտները և ուսուցիչները նախ թեստերլրացրին, որի նպատակը երկրաշարժի և դրա հետ կապված վարքականոնների մասին նախնական գիտելիքների ճշտումն էր: Ապա ներկայացվեց երկրաշարժ բնական երևույթի առաջացման պատճառները, տարածման օրինաչափությունները ու հետևանքները, որոնք ավելի ակնառու դարձան տեսաֆիլմերի, գրաֆիկական մոդելների ցուցադրման շնորհիվ: Խոսվեց Սպիտակի երկրաշարժի հետևանքների, մեծ թվով զոհերի ու ավերածությունների պատճառների մասին, ցավոք շատ շուտ ենք մոռացել`հույսով, որ երկրաշարժ այլևս չի լինելու(ինչը իհարկե կատարյալ անմտություն է):

Ցուցադրվեց ՀՀ ԱԻՆ-ի կողմից պատրաստված «Հաշտ ապրենք երկրաշարժի հետ» տեսաֆիլմը: Վերջում ներկայացվեվաշակերտների կողմից արվածֆոտոշարքը` որտեղ ներկայացված էին Դիմաց թաղամասի շինարարական և կառուցապատման խախտումները, որոնք խաթարում են շենքերի սեյսմիկ անվտանգությունը և կարող են խոչընդոտել արտակարգ իրավիճակների ժամանակ իրականացվող աշխատանքներին:

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: