Հայ-Ռուսական համալսարանում դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել «Wolfram Research» լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է գտնվել Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:Լաբորատորիան ծառայելու է որպես կրթական (wolfram ծրագրավորման լեզվի դասընթացներ, վերապատրաստումներ) և գիտական (գիտական հետազոտությունների համար թվային հաշվարկներ, համակարգչային սիմուլյացիա և մոդելավորում) հարթակ:Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ բարձրագույն կրթության և գիտության համար նման լաբորատորիաների ստեղծումը շատ կարևոր է: «Նման մեծ ընկերությունները գալիս են այնտեղ, որտեղ գործընկեր և հեռանկար են տեսնում: Այդ առումով Հայ-Ռուսական համալսարանը լավագույն հարթակներից մեկն է: Ես ցանկանում եմ առաջին հերթին շնորհավորել ԲՈւՀ-ի ղեկավարությանը հերթական այս նվաճման կապակցությամբ և մաղթել, որ այս գործընթացները շարունակական լինեն, իսկ այն հիմքերը, որոնք դրված են, ներշնչում են լավատեսություն: Ուզում եմ մաղթել նման հաջողություններ մեր մյուս ԲՈւՀ-երին՝ մեծ ընկերությունների հետ համագործակցության առումով»,- ընդգծել է նա:
«Այս լաբորատորիան հնարավորություն է ընձեռում լուծել շատ հետաքրքիր և ժամանակակից խնդիրներ: Հայ-Ռուսական համալսարանի համար շատ մեծ պատիվ է և նվաճում այս լաբորատորիան հիմնելը և ցանկությունս այն է, որ այսօրվանից այստեղ ծավալվի բուռն գիտական, հաշվողական և խնդիրների լուծման գործունեություն»,- նշել է Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը՝ հավելելով, որ «Wolfram Research» լաբորատորիայի ստեղծման մեջ ֆինանսական ներդրում են կատարել և «Wolfram Research» ընկերությունը, և Հայ-Ռուսական համալսարանը:
Իր հերթին «Wolfram Research» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Միքայել Եգիբյանը հայտնել է, որ Հայաստանում ընկերության ներկայացուցչություն հիմնելու գաղափարն առաջացել է հինգ տարի առաջ, երբ բրիտանացի մաթեմատիկոս, ծրագրավորող և «Wolfram Research» ընկերության հիմնադիր Սթիվեն Վոլֆրամն այցելել էր Հայաստան: « Հայ-Ռուսական համալսարանը միակն է, որտեղ բացվել է «Wolfram Research» ընկերության լաբորատորիան: Իսկ ընդհանրապես մեր ընկերությունը պաշտոնական ներկայացուցչություններ ունի Անգլիայում, Շվեդիայում, Ճապոնիայում և ԱՄՆ-ում (2 հատ). Հայաստանը դարձել է 5-րդ երկիրը»,- նշել է նա:
Նշենք, որ նոյեմբերի 1-ին Հայ-Ռուսական համալսարանի և «Wolfram Research» ընկերության հայաստանյան ներկայացուցչության միջև ստորագրվել էր համագործակցության հուշագիր: «Wolfram Research»-ը ծրագրային ապահովման, գիտական և տեխնոլոգիական նորարար մշակումների ոլորտներում աշխարհի ամենահեղինակավոր ընկերություններից մեկն է:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հարգելի գործընկերներ, այս տարվանից 9–րդ դասարանցիները գրում են ինտեգրված էսսե: Արդի կրթական բարեփոխումների համատեքստում էսսեն դադարել է լինել սոսկ շարադրական աշխատանքի տեսակ: Այն հանդես է գալիս որպես բազմաֆունկցիոնալ մեթոդական գործիք,…
21-րդ դարի կրթական համակարգը կանգնած է արագ փոփոխությունների շեմին, որոնց հիմքում տեխնոլոգիական առաջընթացն է: Այս փոփոխությունների կարևորագույն շարժիչ ուժերից մեկը արհեստական բանականությունն է (ԱԲ), որը նոր հնարավորություններ է ստեղծում ուսուցման…
Ֆրանսերենը որպես գործողության լեզու. Ինչպե՞ս դասասենյակը վերածել իրական կյանքի հարթակի Ժամանակակից աշխարհում լեզու սովորելը դադարել է լինել պարզապես քերականական կանոններ անգիր անելու կամ տեքստեր թարգմանելու գործընթաց : Այսօր մեր առջև…
«Հարգելի՛ գործընկեր, ցավոք, փորձը ցույց է տալիս, որ բուլինգը «չի անցնում», այն հետք է թողնում երեխայի ինքնագնահատականի վրա ամբողջ կյանքում: Մեր խնդիրն է ստեղծել այնպիսի անվտանգ միջավայր, որտեղ երեխան չի…
Գործընկերներ, իսկ դուք փորձե՞լ եք դասն անցկացնել առանց դասագրքի՝ օգտագործելով միայն ինտերակտիվ խաղեր: Իսկ ի՞նչ գործիքներ եք դուք նախընտրում 4-րդ դասարանում: «...Իմ փորձից տեսնում եմ, որ երբ դասի կենտրոնում հայտնվում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց