«Բարին արա ծրագիրը չի կրկնօրինակվել, լրիվ հայկական նախագիծ է, նպատակը մարդկային ներուժի ներդրումն ու բարի գաղափարների տարածումն է, որ ով երբևէ բարի գործ չի արել, մեկամսյակի ընթացքում մտածի և համախմբվի այդ գաղափարի շուրջ»:
Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Վանաձորի հանրակրթական դպրոցները, բուհերը, հասարակական կազմակերպությունները և վանաձորցիները անհամբեր սպասում էին «Բարին արա» 11-րդ համաքաղաքային բարեգործական ակցիայի մեկնարկին, իսկ Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի ուսուցչական կազմն ու աշակերտները մտածում էին, թե ինչ նոր նախաձեռնությամբ հանդես գան «Բարին արա» ծրագրի շրջանակներում:
Ահա և պահը չուշացավ. դպրոցում կազմակերպվեց գրական-երաժշտական մրցույթ-միջոցառում «Осень Очей очерованье» խորագրով, իսկ բարերար՝ դպրոցի նախկին շրջանավարտ Կարեն Ղազարյանն էլ հոգ էր տարել մրցանակների համար:
Այնուհետև «Մի բուռ երջանկություն» խորագիրը իր շուրջն էր հավաքել դպրոցի 6-9-րդ դասարանի մի խումբ աշակերտների, ովքեր նախաձեռնեցին այնքան սպասված հանդիպումը «Առաքելություն Հայաստան» Լոռու մարզային կենտրոնի ծերերի հետ: Մի խումբ աշակերտներ երգ ու պարով, ասմունքով երջանիկ պահեր պարգևեցին ծերերին, մի պահ ամեն ինչ մոռացած ծերերը մասնակիցը եղան երգ ու պարին, խնդությանը:
Յուրաքանչյուր սկիզբ ունի գեղեցիկ ավարտ: Ահա ավարտին հասավ Բարին Արա 11-րդ համաքաղաքային բարեգործական ակցիան, իսկ իսկ Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցը արժանացավ կամավորական ակցիային ակտիվ մասնակցության և բարի նախաձեռնություններով հանդես գալու համար:
Երբ մենք տածում ենք սեր և բարություն այլոց նկատմամբ,
նրանք միայն կզգան սեր և հոգատարություն իրենց նկատմամբ,
սակայն դա նաև տալիս է մեզ ներքին երջանկություն և խաղաղություն:
Դալայ Լամա
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց