ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արայիկ Հարությունյանն ընդունել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի պատվիրակությանը

Դեկտեմբերի 21, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, Եվրասիական  միության մանկավարժական բուհերի ասոցիացիայի նախագահ Ալեքսեյ Լուբկովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչները՝ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի ղեկավարությամբ: Նախարարի պաշտոնակատարը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է Ալեքսեյ Լուբկովին ՀՊՄՀ-ի պատվավոր դոկտորի կոչում ստանալու կապակցությամբ: Արայիկ Հարությունյանն իր խոսքում ընդգծել է, որ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում առանցքային է ինչպես մանկավարժական կադրերի պատրաստման, այնպես էլ գործող ուսուցիչների վերապատրաստման խնդիրը:  Նախարարի պաշտոնակատարը կարևորել է օտար լեզուների, մասնավորապես ռուսաց լեզվի դասավանդման որակի բարձրացումը՝ միաժամանակ ընդգծելով, որ այս ուղղությամբ երկու մանկավարժական բուհերը կարող են լուրջ դերակատարում ստանձնել: Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ 21-րդ դարի կրթությունն անհնար է պատկերացնել առանց տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և հավելել, որ այդ համատեքստում առաջնահերթ խնդիրներից է ժամանակակից էլեկտրոնային բովանդակության ձևավորման անհրաժեշտությունը:

Ալեքսեյ Լուբկովը շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատարին ընդունելության համար և փոխանցել ՌԴ լուսավորության նախարար Օ. Վասիլևայի ողջույնի ուղերձը: Ռեկտորը բարձր է գնահատել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների համատեքստում երկու մանկավարժական բուհերի միջև ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով, որ առկա են դրանց ընդլայնման բոլոր հիմքերը:

Հանդիպման ավարտին Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ներկաներին առաջիկա տոների կապակցությամբ և նշել, որ ՌԴ նախատեսված այցի շրջանակում հնարավորություն կունենա այցելել Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան և տեղում ծանոթանալ ուսումնական հաստատության հնարավորություններին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Արդյո՞ք խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Հարգելի ուսուցիչներ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Գործողություններ բազմությունների հետ » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին,կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…