19.12.2018թ և 21.12.2018թ. Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի շրջանակում հանդիպում VIII և IX դասարանների աշակերտների հետ /Դասընթացավարներ՝ Ժաննա Վարդանյան,Մերի Մովսիսյան/։
Դեռ վաղ տարիքից մարդու մոտ սկսվում է մասնագիտական կողմնորոշման փնտրտուքները,և գիտատեխնիկական շռնդալից առաջընթացը ստիպում է փոխել ավանդական պատկերացումները և առաջ է բերում ժամանակակից մասնագիտությունները։ Կարևորելով այս հիմնախնդիրը, աշակերտներն առաջարկեցին դիտել տեսաֆիլմ «Ամենապահանջված մասնագիտությունները» վերնագրով:
Աշակերտներն եկան այն եզրակացության, որ մասնագիտություն ընտրելն ու մասնագետ դառնալը որոշակիություն են մտցնում մարդու ապագայի հարցում և սերտորեն կապված է աշխատաշուկայի հետ, ինչն էլ այս կամ այն մասնագիտության ընտրությունը դարձնում է առավել մոտիվացված և ցանկալի: Հանդիպման նպատակն էր՝ բացահայտել դպրոցի սաների մասնագիտական նախասիրությունները, ներկայացնել մասնագիտության ընտրության սկզբունքները, ինչպես նաև պատկերացում տալ աշխատանքային էթիկետի մասին։ Հանդիպումը բավականին նշանակալից ազդեցություն ունեցավ աշակերտների մասնագիտական կողմնորոշման վրա, ինչը իր հերթին ճիշտ ազդեցություն կունենա ապագա մասնագիտություն ընտրելու հարցում:
Իսկ մեր աշխատանքների նպատակն է անձին տրամադրել համակարգված տեղեկատվություն աշխատաշուկայի առկա իրավիճակի և զարգացման միտումների, կրթական համակարգի ընձեռած հնարավորությունների, մասնագիտությունների, անձնային որակների և հակումների վերաբերյալ` նրան հնարավորություն ընձեռելով կայացնել գիտակցված և արդյունավետ որոշում:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց