«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում մեծ ուշադրություն է դարձվում օտար լեզուների խորացված ուսուցմանը, իսկ վերջին տարիներին էլ ավելի է մեծացել հատկապես գերմաներենի հանդեպ հետաքրքրվածությունը: Գերմաներենի և գերմանական մշակույթի դերը արժևորվում է ոչ միայն ուսումնական, այլև արտաուսումնական գործընթացներում: Կրթահամալիրում ամեն ուսումնական տարի բացվում է գերմաներենի խորացված ուսուցմամբ առաջին դասարան: Կրթահամալիրը համագործակցում է գերմանական կրթական մի շարք կազմակերպությունների հետ՝ իրականացնելով տարբեր ծրագրեր և նախագծեր, աշակերտները մշտապես ակտիվ մասնակցում են օլիմպիադաների և բազմաբնույթ միջազգային մրցույթների:
Վերջերս «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում տեղի ունեցավ Գյոթեի ինստիտուտի «Յուրաքանչյուր ոք տարբեր է» (Jeder ist anders) մյուզիքլի պրեմիերան: Այն հագեցած էր գեղարվեստական լուծումներով, սաների դերասանական վարպետությամբ և գերմաներենի ճիշտ հնչողությամբ: Ցերեկույթին ներկա էին Հայաստանում ԳԴ-ի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Բերնհարդ Մաթիաս Քիսլերն իր տիկնոջ և որդու հետ, դեսպանության մշակութային և տնտեսական համագործակցության հարցերով կցորդ Յակոբ Ցիգլերը, Հայաստանում «Գյոթե կենտրոնի» դասավանդման փորձագետ տիկին Դանա Շլուխթմանը, Արտասահմանյան դպրոցների հարցերով կենտրոնակայանի հայաստանյան ներկայացուցիչ Բենիամին Շպեթը, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) աշխատակից Մերի Նավասարդյանը, ԿԳՆ ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Գերմանախոս հյուրերը տպավորված էին աշակերտների գերմաներենի իմացությամբ և դպրոցի մշակութային կյանքի աշխուժությամբ:
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց