17.12.2018թ. Կապանի N13 հիմնական դպրոցի III ա դասարանում տեղի ունեցավ բաց դաս «Ես և շրջակա աշխարհը» առարկայից: /Դասվար Հասմիկ Մելքոմյան/
ԹԵՄԱ՝ Բույսերն ու կենդանիները ձմռանը /հաղորդման դաս/
ՆՊԱՏԱԿԸ՝ Ձևավորել պատկերացումներ բնության մեջ կատարվող պարբերական փոփոխությունների մասին։
Հասմիկ Մելքոմյանը դասը սկսեց ուղերձով և փոքրիկ բնասերներին բացեց, բնության գաղտնիքներն ու հրաշալիքները։
«Սիրե՛ք ու պահպանե՛ք այն, ինչպես սիրում ու պաշտպանում եք ձեր հայրենիքը։
Բնությունը տիեզերքն է` իր բազմաբնույթ դրսևորումներով, որում ամեն բան սերտորեն կապված են միմյանց: Բնության մի մասնիկն է նաև մարդը, ով նույնպես կապված է շրջակա միջավայրի հետ»,-իր խոսքում նշեց դասվարը:
Մտագրոհին հետևեց մի շարք հետաքրքիր հարցերի քննարկումը, որի ընթացքում աշակերտները մեծ ակտիվություն դրսևորեցին: Մեծ ոգևորություն առաջացրեցին հատկապես «Ինչպե՞ս են առաջանում գիշերը և ցերեկ», «Ո՞րն է տարվա եղանակների առաջացման գլխավոր պատճառը»,
«Ինչու՞ է տարվա եղանակների հերթափոխ տեղի ունենում», «Ինչու՞ են թռչունները չվում տաք երկրներ» հարցերը ։
Բեմականացրին «Անտառի բնակիչները» հեքիաթը: Դասի վերջում աշակերտներն աշխատեցին խմբային նախագծային մեթոդով, որն էլ դարձավ լավագույն խթան աշակերտների անհատականության և արժեքային համակարգի ձևավորմանը: Դասվարը որդեգրել էր կառուցողական մոտեցումներ և կիրառել դասավանդման նորարարական մեթոդներ:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վաարդանյան
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց