«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի» և «Այբ» դպրոցի նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ին տեղի ունենեցավ «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը, որը Երևանում կազմակերպվել էր արդեն 5-րդ անգամ, և մասնակցում էին 250-ից ավելի դպրոցականներ Հայաստանի տարբեր համայնքներից: Ծրագրավորման նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու և երեխաների տրամաբանությունը զարգացնելու նպատակով յուրաքանչյուր տարի աշխարհի 180-ից ավելի երկրներում կազմակերպվում է Hour of Code միջոցառումը՝ ներգրավելով ավելի քան 280 մլն մասնակցի։
Համաշխարհային ՏՏ ընկերությունները միջոցառման համար մշակում են, խաղերի տեսքով, ծրագրավորման տարբեր խնդիրներ, որոնք մասնակիցները փորձում են լուծել մենտորների օգնությամբ։ Որպես մենտոր են հանդես գալիս առաջատար տեղական և միջազգային ՏՏ ընկերությունների աշխատակիցները։ Այս տարի 50-ից ավելի պրոֆեսիոնալ ծրագրավորողներ աշխատեցին մասնակից երեխաների հետ, որոնք լուծեցին տարբեր խնդիրներ և ծանոթացան ծրագրավորման տրամաբանությանը։ Միջոցառման գործընկեր Ucom ընկերությունը միջոցառման ընթացքում մասնակիցների համար ապահովեց անխափան և գերարագ ինտերնետ կապ։
«Հայաստանում ՏՏ ոլորտի հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ է հատկապես երեխաների և նրանց ծնողների շրջանում։ «Ծրագրավորման ժամը» միջոցառման միջոցով մենք փորձում ենք երեխաներին ցույց տալ, թե ինչ է ծրագրավորումը, ինչպիսի խնդիրներ կարելի է լուծել տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով, ինչպես կարելի է առաջին քայլերն անել այս ոլորտում։ Հաշվի առնելով ներկայումս ծրագրավորողների՝ աշխատաշուկայում տիրող մեծ պահանջարկը՝ ծրագրավորմանն առնչվող առարկաները կարելի է նաև ներառել դպրոցական ծրագրում, ինչը դպրոցականներին հնարավորություն կտա ուսումն ավարտելուց հետո ունենալու լավ հիմք և զարգացնելու աշխատանքային գործնական հմտությունները»,— նշեց «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը:
«Այն երեխաները, որ այսօր հաճախում են առաջին դասարան, դպրոցը կավարտեն բոլորովին այլ իրականությունում։ 12 տարի անց աշխարհը բոլորովին այլ է լինելու։ Այդ նոր աշխարհում մենք շրջապատված ենք լինելու ավտոմատ համակարգերով, որոնք իրենց վրա կվերցնեն այսօր մարդկանց մենաշնորհը համարվող շատ գործառույթներ։ Մենք պետք է անենք հնարավորը, որ մեր երեխաները վաղ տարիքից սկսեն տիրապետել ծրագրավորման լեզուներին։Առանց դրա գործնականում անհնար կլինի լիարժեք կյանք վարելն ապագայում։ «Այբ» դպրոցը պատասխանատվություն է ստանձնել նոր սերնդին ապագային պատրաստելու, և հնարավորինս շատ մարդկանց, անկախ տարիքից, ծրագրավորման աշխարհին ծանոթացնելը կարևոր քայլ է այդ առաքելության իրագործման ճանապապհին»,— ընդգծեց «Այբ» դպրոցի գործառնական տնօրեն Դավիթ Սահակյանը:
Նյութի աղբյուրը. ԱՅԲ ավագ դպրոց
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց