ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բնությունն աշնանը

Դեկտեմբերի 17, 2018
Դպրոցական անցուդարձ

14.12.2018թ. Կապանի N13 հիմնական դպրոցի IIբ դասարանում տեղի ունեցավ բաց դաս  «Ես և շրջակա աշխարհը» առարկայից /Դասվար Մեր Մովսիսյան/։

Թեման` «Բնությունն աշնանը»
Նպատակը 
ա/ կտարբերակեն բնության և մարդու ստեղծած իրերը, կենդանի և անկենդան բնությունը, դրանց փոխկապվածությունը
բ/ կստանան տեղեկություններ թռչունների, նրանց առանձնահատկությունների մասին
գ/կիմանան աշնանային երևույթների և առանձնահատկությունների մասին․
- հետաքրքրասիրություն հանդես կբերի աշխարհի նկատմամբ` իր ողջ բազմազանությամբ, 
- հոգատար կլինի կենդանի էակների հանդեպ,
- կսիրի բնությունը, կգնահատի նրա գեղեցկությունը։

Աշակերտները հարցերի միջոցով ամփոփեցին․ 
- ինչ է մեզ շրջապատում,
- ինչ է բնությունը և ինչ մասերից է կազմված,
- ինչ փոփոխություններ է կրում բնությունը տարվա եղանակներին,
- ինչ անտեսանելի կապեր կան բնության մեջ։

Ուսուցչուհու կիրառած նորագույն տեխնոլոգիաների ու փոխներգործուն մեթոդների շնորհիվ դասն անցավ հետաքրքիր ու բովանդակալից: ՏՀՏ կիրառությունը հեշտացնում է թե ՛ ուսուցչի գործը և թե ՛ աշակերտների՝ առարկան հասկանալու, թեմաներն ընկալելու խնդիրը:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան