Այգեհովիտի ԻՄՓԱՔԹ ակումբն իր գործունեության 4 տարիների ընթացքում իրականացրել է բազմաթիվ համայնքային ծրագրեր, որոնց միջոցով ակումբականները գործնականում կիրառել են ակումբի ուսոցողական հանդիպումների ընթացքում ձեռք բերած իրենց կարողություններն ու գիտելիքները: Ակումբում ոչ ֆորմալ ուսուցումը, զվարճանքը, և համայնքային ծառայությունը միատեղվում են, որոնց արդյունքում երեխաները ձեռք են բերում նաև սոցիալական, քաղաքացիական և տնտեսական կյանքում մասնակցելու անհրաժեշտ ունակություններ և կարողություններ: Այգեհովիտի ԻՄՓԱՔԹ ակումբն այս անգամ կազմակերպել էր ինտելեկտուալ խաղ-մրցույթ համայնքի 13-16 տարեկան երեխաների համար` գիտելիքի նկատմամբ սիրո և հետաքրքրվածության առաջացման և նոր գիտելիքներ տալու նպատակով։ Խաղն ընթացավ երեք հիմնական փուլերով և սուպեր փուլով։ Մրցույթը անցկացվեց 3 թիմերի միջև։ Խաղի ընթացքում գիտության տարբեր ոլորտներից ընտրվել էին հարցեր և կարելի է շեշտել, որ երեխաները կարողանում էին թիմային աշխատանքի միջոցով գտնել հարցերի պատասխանները: Ամենահետաքրքիրը նաև հայկական հին կինոնկարներից, ավեստի ու այլ կարևոր ասպարեզներից ընտրված հարցերն էին, որոնց խմբերի անդամները ևս կարողանում էին պատասխանել: Նմանատիպ խաղերը օգնում են նաև արտադպրոցական կրթական բազմաբովանդակ կրթություն ստանալուն: Բոլոր մասնակիցներին տրվեցին նվերներ և պատվոգրեր, հաղթող թիմին` գիտահանրամատչելի գրքեր։ Ծրագրի մասնակից 14-ամյա Սիլվայի համոզմամբ, ինտելեկտուալ խաղ- միջոցառման միջոցով իրենք կարողացան ոգևորել երեխաներին ավելի լավ սովորելուն և կարևորվեց բոլորի կողմից, թե դպրոցում ստացած գիտելիքները որքանով են անհրաժեշտ յուրաքանչյուր երեխային:
ԻՄՓԱՔԹ ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից՝ 6 մարզերում և Երևանում: Նպատակն է համախմբել երիտասարդությանը ԻՄՓԱՔԹ խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակւթյան և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժշտ կարողություններ:
ՎՎՀ Իջևանի գրասենյակ
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան