Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքի ուսումնափորձնական տնտեսությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Գինեգործական կրթության գիտաուսումնաարտադրական բազայի բացման արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ՀԱԱՀ ռեկտորի պաշտոնակատար Վարդան Ուռուտյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը, պաշտոնատար այլ անձինք:
Ուսումնագիտական կենտրոնը բաղկացած է գինեգործարանից և «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի Ի-Վի-Էն Գինու ակադեմիայի Միկրոգինեգործության ուսումնական կենտրոնից: Կենտրոններում ուսանողները հնարավորություն կունենան ստանալ պրակտիկ գիտելիքներ` ընդգրկվելով գինեգործական ամբողջ գործընթացի մեջ, իսկ դասախոսներն ու ոլորտի մասնագետները` զբաղվել հետազոտական աշխատանքներով:
Գինեգործական կրթության գիտաարտադրական բազան ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում, ինչպես նաև ՀԱԱՀ-ի ֆինանսական ներդրումների շնորհիվ:
ՀՀ ԿԳ փոխնախարար Հովհաննիսյանն արդյունավետ աշխատանք մաղթելով նորաստեղծ բազային, շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկին, Կրթական ծրագրերի կենտրոնին և բուհի ղեկավարությանը կատարված համատեղ աշխատանքի համար: «Նմանատիպ կենտրոնները հնարավորություն են ընձեռում կրթությունն ապակենտրոնացնել` ուսանողին լսարանից տեղափոխելով պրակտիկ դաշտ: Հուսով եմ, որ հաջորդ տարի մայրաքաղաքի Սարյան փողոցում անցկացվող գինու փառատոնին երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը կվայելեն Ագրարային համալսարանի արտադրության գինին»,-նշել է ԿԳ փոխնախարարը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն իր հերթին կարևորել է գիտաուսումնաարտադրական բազայի բացումը, փաստելով, որ այն նշանակալի դեր կունենա գինեգործության ոլորտում նոր հաջողությունների գրանցման համար: «Միջազգային շուկայում մրցունակ, բարձրորակ գինիներով ներկայանալու համար հարկավոր է հիմնել գինեգործական ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ խաղողի այգիներ: Կարևոր է նաև ժամանակակից գիտելիքներով զինված բարձրակարգ մասնագետների առկայությունը»,- շեշտել է Գ. Գևորգյանը:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Վարդան Ուռուտյանն իր հերթին նշել է, որ կենտրոնի բացումը կարևոր ձեռքբերում է ոչ միայն Ագրարային համալսարանի ուսանողների, այլև գործատուների համար, քանի որ այստեղ ուսանողները կստանան այնպիսի կրթություն, որը կբավարարի ոլորտի պահանջները: «Սրանով մենք ազդակ ենք ուղարկում գործատուներին, որ այլևս Ագրարային համալսարանի գինեգործ շրջանավարտները տիրապետելու են իրենց ոլորտի բոլոր պրակտիկ և գործնական հմտություններին»,-նշել է նա:
Վարդան Ուռուտյանը նաև հավելել է, որ նախքան կենտրոնի ստեղծումը ուսումնասիրվել է արտասահմանյան մի շարք գործընկեր համալսարանների փորձը, որոնց արտադրամասերում ուսանողները ստանում են գործնական հմտություններ:
Բացման արարողությանը հետևել է կարճատև շրջայցը, որի ընթացքում հյուրերը ծանոթացել են նորաստեղծ կենտրոնի հնարավորություններին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Վերջին տարիներին, կրթական նոր չափորոշիչներով էսսեագրության մուտքը դպրոցներ բավականին մեծ մարտահրավերների առաջ կանգնեցրեց թե՛ ուսուցիչներին, թե՛ աշակերտներին: Սակայն այս նոր մշակույթի ձևավորման ճանապարհին աշակերտների համար ամենամեծ դժվարությունը սեփական մտքերը ճիշտ…
Հարգելի կոլեգաներ, Կիսվում եմ 12-րդ դասարանի անգլերեն առարկայի Grammar Review: Subjunctive Mood / Verbs of Suggestion & Recommendation (էջ 39-40 - «Մարի» հրատարակչություն) թեմայով պատրաստի, ինտերակտիվ դասապլանով: Այս դասը նպատակաուղղված…
Հարգելի կոլեգաներ, Կիսվում եմ 12-րդ դասարանի անգլերեն առարկայի Thinking Corner & Vocabulary / Glossary (էջ 34-36 - «Մարի» հրատարակչություն) թեմայով պատրաստի, ինտերակտիվ դասապլանով: Այս դասը կենտրոնանում է բառապաշարի ընդլայնման, քննադատական…
Հարգելի կոլեգաներ, Կիսվում եմ 12-րդ դասարանի անգլերեն առարկայի Writing Corner: What is a Paragraph? (էջ 28-29 - «Մարի» հրատարակչություն) թեմայով պատրաստի, ինտերակտիվ դասապլանով: Այս դասը հանգուցային է 12-րդ դասարանի սովորողների…
Բարի երեկո, հարգելի' գործընկերներ: Մեր օրերում հաճախ բախվում ենք այն խնդրին, որ գրականության դասաժամերին հաճախ աշակերտների համար պարզ չի լինում որևէ գրական հերոսի կերպարը, վերջինիս արարքներ:Թվային դարաշրջանի աշակերտի համար դասական…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց