ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ուսուցողական դաս Լճաշենի միջնակարգ դպրոցում՝ նվիրված Զապել Եսայանին

Դեկտեմբերի 4, 2018
Դպրոցական անցուդարձ

Լճաշեն  գյուղի  Ա.Տեր-Գրիգորյանի  անվան  միջնակարգ դպրոցի 8Ա-րդ դասարանում /ուսուցչուհի՝ Լ.Խաչատրյան/ անցկացվեց  ուսուցողական բաց դաս՝ նվիրված հայ  անվանի  գրող-հրապարակախոս, հասարակական-քաղաքական  գործիչ, դասախոս Զապել Եսայանին:

Դասն  սկսվեց «Հայաստան» բանաստեղծությամբ: Օրհներգը կատարելուց  հետո  աշակերտները  ներկայացրեցին  Զապել  Եսայանի  կյանքի,  ստեղծագործական, հասարակական-քաղաքական  գործունեության  կարևորագույն  փաստերը,  մանրամասնորեն  վերլուծեցին «Սկյուտարի  վերջալույսներ», «Կեղծ  հանճարներ», «Հլուները  և  ըմբոստները» վիպակները, ինչպես  նաև՝ «Ձայներ որբերու  թշվառությունեն»,  «Աղետի զոհերեն»  և  այլ  գործեր:

 Զ. Եսայանն աշխարհին նայում էր քաջությամբ, ուղղակի ու գրողի հայացքով, գեղարվեստական հարուստ լիցքերով  հանձնում թղթին:

 Աշակերտները  հուզառատ  ու  գեղեցիկ  ներկայացրեցին  երկու  որբ  երեխաների  զրույցը:

Դասն  ավարտվեց  Զապել  Եսայանին  բնորոշ  խոսքերով.

«Զապել  Եսայանը  փայլուն  կնոջ  օրինակ է,  որն  ապրել  է  այնպիսի  ժամանականերում,  երբ  խելացի  և  հաստատակամ  լինելը  ամենավտանգավոր  հատկանիշներից  էր» :

Հայոց լեզվի, գրականության և գրաբարի մեթոդական միավորում

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…