ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ուսանողների ներկայացվեց «Երիտասարդը ՏԻՄ-ի գործընկեր » նոր ծրագիրը, որն իրականացնում է Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության Իջևանի գրասենյակը ՝ Իջևանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ: Նախագիծը հնարավոր է դարձել «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի շնորհիվ: Մինչ այդ ծրագիրն իրականացնողները նախագիծը ներկայացնելու համար հանդիպել էին մասնաճյուղի տնօրեն Արտակ Ցուցուլյանի և տնօրենի օգնական Արման Եգանյանի հետ: Ծրագիրը, որի տևողությունը 4 ամիս է, ուսանողներին ներկայացրեց ՎՎՀ Տավուշի մարզի երիտասարդական ծրագրերի համակարգող Արարատ Ալիխանյանը: Ծրագրի շրջանակում կհզորացվեն մոտ 15 երիտասարդի կարողություններ և գիտելիքներ շահերի պաշտպանության , կարիքների վերհանման ու հարցումների անցկացման, համայնքային ծրագրերի նախագծման ու իրականացման ոլորտներում, որոշումների կայացման գործընթացում դերակատարների համագործակցության կայացման մեխանիզմների մասին: Խնդիրը կայանում է նրանում, որ ՏԻՄ որոշումների կայացման գործընթացում երիտասարդների մասնակցությունը վատ մակարդակի վրա է, որը փաստվել է նաև facebook.com սոց.ցանցում օնլայն հարցման արդյունքներով: Հարցվածների 41.3 %-ի կարծիքով երիտասարդը չի մասնակցում և չի կարևորում իր դերը որոշումների կայացմանը համայնքային մակարդակում, քանի որ տեղեկացված չէ ՏԻՄ-երի գործունեության մասին: Իսկ հարցվածների 29.3 %-ը գտնում է, որ երիտասարդությունը չունի կարողություններ և անհրաժեշտ գիտելիքներ ՏԻՄ-երի հետ համագործակցաբար աշխատելու և քաղաքացիական նախաձեռնություններ իրականացնելու նպատակով: Հիմնական խնդիրը ՏԻՄ-երի աշխատանքի վերաբերյալ երիտասարդների անտեղյակությունն է , որը խթանում վերջիններիս որոշումների կայացման մակարդակներում մասնակցություն ապահովելու համար: Ա.Ալիխանյանը նաև նշեց, որ ծրագրի շրջանակում մասնակիցները կստանան համայնքային-քաղաքացիական խնդիրների բացահայտման և խնդիրների լուծման ռազմավարությունների մշակման վերաբերյալ անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ, կաշխատեն ավագանու հետ և կմշակեն Իջևանի համայնքապետարանին ներկայացվող առաջարկությունների փաթեթ ՝ Իջևան համայնքի բյուջեով երիտասարդական նախաձեռնությունների ֆինանսավորման նպատակով: Ծրագիրը նաև համապատասխանում է ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարությանը, որը ամրագրում է որպես գերակայություն ՝ երիտասարդների մասնակցականության գործոնը հասարակական-քաղաքացիական ու այլ մակարդակներում: Իսկ Իջևան համայնքի զարգացման 2017-2021թթ. հնգամյա ծրագրի հիմնական նպատակներից են սահմանված տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության ակտիվացումը՝ մասնակցության նոր մեթոդների և ձևերի ներդրման և աստիճանական զարգացման միջոցով, որին նաև համահունչ է նույն ծրագիրը:
Առաջիկայում նոր ձևավորվող խմբի համար կսկսվեն կարողություների զարգացման վերապատրատրաստումները:
«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագիրն (2018-2020թթ․) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ հետևյալ երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա։ Ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար:
"EU4Youth: Better Skills for Better Future" project (2018-2020) is implemented under the funding from the European Union in three countries: Armenia, Georgia, and Ukraine. In Armenia, the project is implemented by Save the Children Armenia Country Office in cooperation with OxYGen Foundation for Protection of Youth and Women Rights.
Արարատ Ալիխանյան
ՎՎՀ Իջևանի ՏԾ գրասենյակ
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց