Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Արտասովոր մարդիկ, արտասովոր նվիրում» խորագրով միջոցառում, որը կազմակերպել էր դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյանը:
Ցանկացած ժողովրդի ներկայի և հեռանկարի ամենապատասխանատու առաքելությունը վերապահված է նրա կրթությանը և մշակույթին։ Սյունիքը կրթության և մշակույթի օջախ է և այս առաքելությամբ էլ միջոցառումը նվիրված էր կրթության և մշակույթի տաղանդաշատ մեր հայրենակիցներին և նրանց ստեղծած հոգևոր-մշակութային արժեքներին:
Հրավիրվել էին.
ՀՀ վաստակավոր արտիստ, Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Արզումանյանը,
ՀՀ վաստակավոր ուսուցիչ,մաթեմատիկոս Գարեգին Միքայելյանը,
ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մշակույթի կենտրոնի տնօրեն, «Նոր ալիք-2018», երաժիշտ Գևորգ Հարությունյանը,
Կապանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն, Նկարիչ Բորիկ Մինասյանը,
ՀՀ ՊՆ Կապանի Ռազմական ոստիկանության բաժնի կարգապահական վաշտի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, քանդակագործ Ալեքսան Առաքելյան։
Նրանք պատմեցին իրենց կյանքի ու անցած ուղու , հաջողությունների ու ձեռքբերումների մասին:
Մենք հավատացած ենք, որ մեր աշակերտներն օգուտ քաղեցին այս հանդիպումից: Մեր հյուրերը նշանակալի ավանդ ունեն մեր երկրի կրթության և մշակույթի զարգացման գործում: Համաձայնեք, որ ոչ բոլորին է հաջողվում հասնել ստեղծագործական, մասնագիտական նման նվաճումների, իսկ դրա համար պետք է ունենալ ոչ միայն տաղանդ, այլև աշխատասիրություն , քաղաքացիական պատասխանատվություն և սեր հայրենիքի հանդեպ: Մեր երախտավորների ուղին օրինակ է լինելու շատերի համար,ովքեր իրենց նվիրել են ստեղծագործ կյանքի արարմանն ու մարդկանց օգնելուն: Իրենց կատարած աշխատանքով նպաստել են մեր մարզի հեղինակության բարձրացմանը, հոգևոր, մտավոր ու մարդասիրական ներուժին հաղորդել նոր որակ: Նրանց արժեքավոր գործերը կդաստիարակեն և կպատրաստեն ավելի հայրենասեր սերունդ: Միայն այդ դեպքում մեր երկիրը կլինի ավելի ծաղկող ու բարգավաճ: Մենք հպարտանում ենք Ձեզնով,«Արտասովոր մարդի՛կ, արտասովոր նվիրու՛մ»:
Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, փոխմարզպետներ Գոռ Թադևոսյանը,Հերմինե Համբարձումյանը, քարտուղարության պետ Նունե Ավանեսյանը, կրթության և մշակույթի ներկայացուցիչներ, ծնողներ և աշակերտներ: Մարզպետ Հունան Պողոսյանը ողջունեց միջացառումը,կարևորեց մտահղացումը և շնորհավորելով բոլոր երախտավորներին նշեց,որ այն կնպաստի աշակերտների գեղագիտական արժեքների ձևավորմանը, մասնագիտական կողմնորոշմանը և նոր Հայաստանի վաղվա քաղաքացիների դաստիարակությանը:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Միջառարկայական համագործակցությունը՝ որպես սովորողների հետաքրքրությունն ու ակտիվությունը բարձրացնելու միջոց Բարև, հարգելի՛ գործընկերներ: Վերջին տարիներին ավելի հաճախ եմ համոզվում, որ միջառարկայական համագործակցությունը կարող է ուսուցման գործընթացն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնել:…
Բարև ձեզ հարգելի գործընկերներ Ինձ հետաքրքիր է՝ դուք ինչպե՞ս եք հաղթահարում այս դժվարությունները: Ի՞նչ նյութեր կամ միջոցներ եք օգտագործում, եթե դպրոցը բավարար ռեսուրսներ չունի: Ի՞նչ ստեղծագործական լուծումներ եք գտել, որպեսզի…
Եթե այսօր հնարավորություն ունենայիք ձեր տեխնոլոգիայի արվեստանոցը վերազինելու, ո՞ր երեք գործիքը կամ սարքավորումն առաջին հերթին կընտրեիք և ինչո՞ւ:
Իմ մանկավարժական փորձից համոզվել եմ, որ կերպարվեստի և տեխնոլոգիայի դասերը սովորողների ստեղծագործական մտածողության զարգացման լավագույն հնարավորություններից են: Երբ աշակերտին տրվում է հնարավորություն ինքնուրույն մտածելու, ընտրություն կատարելու, փորձարկելու և սեփական գաղափարներն…
Բարև, հարգելի՛ գործընկերներ: Վերջին տարիներին ավելի հաճախ եմ համոզվում, որ միջառարկայական համագործակցությունը կարող է ուսուցման գործընթացն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնել: Իմ դասավանդման ընթացքում մի քանի անգամ իրականացրել եմ համատեղ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց