ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պարգևատրվել են «Հայաստանի հմտություններ» ազգային 6-րդ մրցույթի հաղթողները

Նոյեմբերի 30, 2018
Պաշտոնական

«Հմտություններ բիզնեսի համար և բիզնես՝ հմտությունների համար» խորագրով մասնագիտական կրթության և ուսուցման միջազգային համաժողովի շրջանակում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» ազգային 6-րդ մրցույթի մասնակիցների մրցանակաբաշխության արարողությունը: ԿԳՆ նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, շնորհավորելով մրցույթի բոլոր հաղթողներին, տեղեկացրել է, որ «Համաշխարհային հմտություններ» միջազգային մրցույթը 2019 թվականին տեղի է ունենալու ՌԴ Կազան քաղաքում: «Մենք ջանք ու եռանդ չենք խնայելու՝ մասնակցելու այդ մրցույթին և փորձելու վերադառնալ մեդալներով, չնայած 5-6 տարվա մասնակից երկրներին դժվար է նվաճել բարձր մրցանակներ: Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի այս մրցույթը, որն անցկացվում է 2 տարին մեկ անգամ, կարելի է համեմատել սպորտային օլիմպիադայի հետ: Մենք նաև պետք է փորձենք մեծացնել մրցույթի աշխարհագրությունը, քանի որ տարիներ շարունակ դրան մասնակցում են գրեթե նույն քոլեջները: Մրցույթը պետք է ընդգրկի ավելի մեծ թվով ուսհաստատություններ՝ շեշտադրումը հատկապես տանելով դեպի մարզեր: Այս հարցում հաջողությունը պայմանավորված է նաև քոլեջների ղեկավարների աշխատանքով, հետևաբար մաղթում եմ, որ նրանք լինեն առավել մոտիվացված, որովհետև մեր երեխաների հաջողությունը բոլորիս հաջողությունն է: Առհասարակ, մեր իրականացրած բարեփոխումները իրականություն չեն դառնա, եթե չլինի տնօրենների աջակցությունը: Կանգնեք նախարարության կողքին, որպեսզի միահամուռ ուժերով զարգացնենք մեր երկրի տնտեսության համար կարևոր այս ոլորտը»,-դիմելով ուսհատատությունների տնօրեններին՝ նշել է Արտակ Աղբալյանը:

ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Տաթևիկ Գասպարյանն իր հերթին տեղեկացրել է, որ «Հայաստանի հմտություններ» ազգային 6-րդ մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվել է «Մեխատրոնիկա», «Վեբ դիզայն», «Խոհարարություն», «Ոսկերչություն» և «Նորաձևության տեխնոլոգիա» մասնագիտությունների գծով: Նա շնորհակալություն է հայտնել մրցույթի անցկացմանն աջակցող հիմնական գործընկերներին՝ «Ատեքս» նորաձևության կենտրոնին, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման միությանը, «Երևանի ոսկերչական գործարան-Գնոմոն» ընկերությունը, փորձագետներին, վարպետներին, ինչպես նաև ՄԿՈՒ հաստատություններին:

Մրցույթի արդյունքում ոսկե մեդալների են արժանացել` «Խոհարարություն»-Մարկ Խաչիկյան /Հայ-հունական քոլեջ/, «Մեխատրոնիկա»-Հակոբյան Գուրգեն /Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ/, «Նորաձևության տեխնոլոգիա»-Վիկտորիա Կարապետյան /Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջ/, «Ոսկերչություն»-Մնացական Գալստյան /Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարան/, «Վեբ դիզայն»-Հայկ Գասպարյան /Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ/:

Նշենք, որ Հայաստանը «Համաշխարհային հմտություններ» կազմակերպությանը միացել է 2012թ.-ին` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ GmbH-ի) աջակցությամբ` «Հայաստանի հմտություններ» նախագծի շրջանակում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Միջառարկայական կապեր

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Միջառարկայական համագործակցությունը՝ որպես սովորողների հետաքրքրությունն ու ակտիվությունը բարձրացնելու միջոց Բարև, հարգելի՛ գործընկերներ: Վերջին տարիներին ավելի հաճախ եմ համոզվում, որ միջառարկայական համագործակցությունը կարող է ուսուցման գործընթացն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնել:…

  • Տեխնոլոգիա

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Բարև ձեզ հարգելի գործընկերներ Ինձ հետաքրքիր է՝ դուք ինչպե՞ս եք հաղթահարում այս դժվարությունները: Ի՞նչ նյութեր կամ միջոցներ եք օգտագործում, եթե դպրոցը բավարար ռեսուրսներ չունի: Ի՞նչ ստեղծագործական լուծումներ եք գտել, որպեսզի…

  • Տեխնոլոգիա

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Եթե այսօր հնարավորություն ունենայիք ձեր տեխնոլոգիայի արվեստանոցը վերազինելու, ո՞ր երեք գործիքը կամ սարքավորումն առաջին հերթին կընտրեիք և ինչո՞ւ:

  • Ստեղծագործական մտածողության զարգացում

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Իմ մանկավարժական փորձից համոզվել եմ, որ կերպարվեստի և տեխնոլոգիայի դասերը սովորողների ստեղծագործական մտածողության զարգացման լավագույն հնարավորություններից են: Երբ աշակերտին տրվում է հնարավորություն ինքնուրույն մտածելու, ընտրություն կատարելու, փորձարկելու և սեփական գաղափարներն…

  • Միջառարկայական համագործակցություն

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Բարև, հարգելի՛ գործընկերներ: Վերջին տարիներին ավելի հաճախ եմ համոզվում, որ միջառարկայական համագործակցությունը կարող է ուսուցման գործընթացն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնել: Իմ դասավանդման ընթացքում մի քանի անգամ իրականացրել եմ համատեղ…