Երևանում այսօր մեկնարկել է «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) միջազգային համաժողովը, որը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության և ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունները (BMZ)` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն ու ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը, Հայաստանի, Գերմանիայի, Ավստրիայի, Նիդերլանդների, Ռուսաստանի, ԱՄՆ-ի հանրային և մասնավոր հատվածները ներկայացնող պատվիրակներ և խոսնակներ:
Մինչ համաժողովի մեկնարկը հյուրերը ծանոթացել են ՄԿՈՒ հաստատությունների ուսանողների աշխատանքների ցուցադրությանը:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատանը, GIZ կազմակերպությանը և ԿԳ նախարարության աշխատակազմին՝ նման կարևոր և ներկայացուցչական միջազգային համաժողով կազմակերպելու համար:«Շատ տպավորված եմ՝ ներկայացված տաղավարներում ծանոթանալով ուսումնարանների և քոլեջների մեր սաների հրաշալի աշխատանքներին, որը մեզ հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս հասկանալ, թե որքան կարևոր է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը մեր կյանքում: Ուրախ եմ տեղեկացնել, որ ՀՀ կրթության զարգացման ռազմավարությունում նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտը մեծ և կարևոր դեր ունի, մասնավորապես, այն ընդգրկված է ռազավարական ծրագրային հայեցակարգերում, ինչպես նաև հենակետային ոլորտ է հանդիսանում միջազգային համագործակցության շրջանակներում: Վերջին վեց ամսվա ընթացքում, ինչ նոր կառավարությունը ներկայացված է ԿԳ նախարարությունում, տվյալ ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի և նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի ջանքերի շնորհիվ գործատուների հետ արդեն կնքվել է երկու համաձայնագիր, որը կրելու է շարունակական բնույթ: Գործատուների հետ համագործակցության համատեքստում առանձնակի է նաև դուալ կրթության ներդրումը, որը շատ կարևոր է շրջանավարտների գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացման տեսանկյունից: Այսօր մենք դուալ կրթության ներդրման լավ փորձ ունենք, որը ևս շարունակական է լինելու: Ավելին, մենք մտածում ենք ՄԿՈւ այս փորձը ինչ-որ ժամանակ տարածել նաև բարձրագույն կրթության ոլորտի վրա: Համաձայն Հայաստանի աշխատաշուկայի վերաբերյալ վերջերս հրապարակված մի հետազոտության՝ աշխատաշուկայում իրենց տեղը չգտած շրջանավարտները պահանջվածից առավել կրթություն ունեն, քան ակնկալում են գործատուները: Եվ սա մտահոգիչ փաստ է, հետևաբար մենք կարիք ունենք բարձրացնել ՄԿՈՒ դերը հասարակական ընկալումների մակարդակում, դիմորդներին ուղղորդել դեպի այն մասնագիտությունները, որոնք կարելի է ձեռքբերել նաև ՄԿՈՒ ոլորտում: ԿԳ նախարարությունը կարևորում է նաև ՄԿՈւ զարգացումը՝ ըստ ՀՀ մարզերի զարգացման հնարավորությունների, այսինքն՝ մարզերը տնտեսական զարգացման ինչպիսի պոտենցիալ և ուղղվածություն ունեն, որպեսզի այնտեղ զարգացնենք համապատասխան ՄԿՈՒ հաստատություններ և մասնագիտություններ»,-նշել է Արևիկ Անափիոսյանը՝ համաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:
Լիագումար նիստի ընթացքում քննարկվել են մի շարք թեմաներ՝ դուալ ՄԿՈՒ-ն՝ հանուն կանաչ և ներառական տնտեսության, ՄԿՈՒ և թվայնացում, ընդհանրական հմտություններ՝ շարունակական կրթության համար և ձեռնարկատիրական հմտությունների զարգացում: Զուգահեռ նիստերի ժամանակ ներկայացվել են շնորհանդեսներ՝ ՀՀ և միջազգային փորձագետների, հանրային և մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից:
Համաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև նոյեմբերի 29-ին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, ցանկանում եմ ձեզ հետ կիսվել պատմության դասերին SWOT վերլուծության կիրառման իմ փորձով: Սա ռազմավարական պլանավորման գործիք է, որը մենք կարող ենք հաջողությամբ «տեղափոխել» պատմական տիրույթ՝ սովորողի մոտ ձևավորելով…
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ «Ստեփան Զորյանի տուն-թանգարանը՝ Վանաձորի մշակութային այցեքարտ»նախագիծը միջառարկայական կապերի ապահովմամբ ուսումնական նախագիծ է, որը պետք է իրականացվի 10-րդ դասարանում «Հայ գրականություն» ուսումնական առարկայի դասավանդման շրջանակներում: Այն նպատակ ունի…
Գիտությունների պատմությունում 18-րդ դարն համարվում է առանձնահատուկ: Հենց այդ դարում Գ. Գալիլեյը կատարեց իր հանրահայտ փորձերը, որոնց արդյունքում կատարվեց մեծագույն բացահայտում.«Բնության գիրքը գրված է մաթեմատիկայի լեզվով»: Նույն ժամանակներում, ըստ Ք.…
Հարգելի գործընկերներ, սովորողների խոսքի զարգացման նպատակով կիրառում եմ բավականին հետաքրքիր, արդյունավետ մեթոդ,որը սահմանել եմ <<Շրջող թերթիկ-շարադրություն>> մեթոդ:Նոր սովորած բառերով(ես բառերը տալիս եմ`ըստ տվյալ դասարանում սովորողների թվի) սովորողներից յուրաքանչյուրը գրում է…
Առցանց գործիքների կիրառումը մաթեմատիկայի դասավանդման մեջ բերում է աննախադեպ արդյունավետություն: Ուսուցիչների համար դրանք դառնում են հզոր օժանդակ գործիքներ՝ դասապրոցեսը պլանավորելու, վիզուալիզացիաներ ստեղծելու և ուսանողների առաջընթացին հետևելու համար: Աշակերտների համար դրանք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց