Նոյեմբերի 19-ին աշխարհում նշվում է Երեխայի հանդեպ բռնության կանխարգելման միջազգային օրը: Բռնության բոլոր տեսակները՝ ֆիզիկական, հոգեբանական, անտեսման և սեռական, տարածված են աշխարհի բոլոր երկրներում և որևէ տեսակի գործածման ծավալը կախված է նաև տվյալ երկրի սոցիալ-տնտեսական կամ քաղաքական իրողություններից: Հայաստանում նշյալ տարատեսակները ևս առկա են, սակայն ամենատարածվածը ֆիզիկական, հոգեբանական բռնության կիրառումն է, որոնք արգելակում են երեխայի բնականոն զարգացումն ու սոցիալականացումը : Բռնարարքներ հանդիպում են տանը, համայնքում, դպրոցում և այլուր: Բռնության ձևերի տարածումը նաև մարդկանց մոտ նշյալ վատ դրսևորումների մասին անտեղյակության պատճառ է: Եվ սխալ է մտածել, որ բռնության ցանկացած տեսակ միայն կիրառվում է սոցիալապես անապահով ընտանիքի երեխայի նկատմամբ: Օրինակ, անտեսված երեխա կարող է լինել նաև ապահով ընտանիքում, երբ ծնողները բացի երեխայի լավ սննդի կամ հագուստի բավարարումից, չեն մտահոգվում երեխայի այլ կարևոր կարիքների բավարարման ուղղությամբ, ինչպիսիք են կրթության կամ առօրյա դաստիարակության նկատմամբ անբավարար ուշադրությունը: Ամեն դեպքում ամեն ոք պետք է ճանաչի բռնության տեսակները և առօրյայում կանխարգելիչ քայլերով արտամատախիլ անի այդ չարիքը:
Ազատամուտի ԻՄՓԱՔԹ ակումբները Երեխայի հանդեպ բռնության կանխարգելման օրվան նվիրված համատեղ իրականացրեցին համայնքային ծրագիր՝ <<Բռնությունը փոխարինենք սիրով>> խորագրով,որին մասնակցեց մոտ 150 երեխա: Ակումբների անդամները ներկայացրեցին բռնության ու դրա ձևերի սահմանումները, բնորոշ հատկանիշներն ու հնարավոր բացասական հետևանքները: Օրինակ ֆիզիակական բռնության ձևեր նշվեցին ծեծը, թափահարումը, թունավորելը, խեղդելը, հարվածները, իսկ հոգեբանականը՝ երեխայի կարիքները չկարևորելը, մեկուսացումը, ահաբելումը ստորացնելն ու վախեցնելը, հակասոցիալական վարքագծի հրահրելը: Այնուհետև երկուական խմբերով ակումբականները պայմանական ֆոտոպատմությունների օգնությամբ ներկայացրեցին բռնության գործադրման առօրեական(ընտանեկան, դպրոցում կամ համայնքում պատահող) պատմություններ և այդ իրավիճակներն իրենց պատճառահետևանքային կապերով՝ տալով դրական լուծումներ: Ամեն պատմություն ավատվում էր խմբի կողմից հնչեցվող բռնության կանխմանն ուղղված կոչերով: Ներկաները նաև դիտեցին բռնության դրսևորումների ու դրանց վատ հետևանքների մասին տեսանյութ, այնուհետև երեխաների համար կազմակերպվեց շախմատի ու շաշկիի մրցաշարեր: «Մենք ենք պատասխանատու մեր վարքի և արարքների համար: Մի չմտածված քայլից կարող են տուժել շատ անմեղ երեխաներ: Չենք կարող փոխել անցյալը, սակայն կարող ենք փոխել ներկան։», ասում է 15ամյա Դիանան: Իսկ 16 ամյա Էդիտայի կարծիքով աղքատությունը համամարդկային հիմնախնդիր է, և դրա վերացումը ՄԱԿ-ի Կայուն զարգացման կարևոր և առաջնային նպատակներից է: «Ցավով պետք է նշել, որ աշխարհում շատ երեխաներ ապրում են աղքատության մեջ` զուրկ լինելով բարեկեցության տարրական պայմաններից:» ,ասում է Դիանան:
ԻՄՓԱՔԹ ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից՝ 6 մարզերում և Երևանում: Նպատակն է համախմբել երիտասարդությանը ԻՄՓԱՔԹ խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակւթյան և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժշտ կարողություններ:
ՎՎՀ Իջևանի գրասենյակ
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց