17.11.2018թ.Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ-2018» մարզական միջոցառում IIա և IIբ դասարանի աշակերտների միջև /Ֆիզկուլտուրայի ուսուցիչներ՝ Սերգեյ Մինասյան, Արթուր Բաղդասարյան/: Շնորհակալ ենք Վորլդ Վիժն Սյունիքի մարզի ծրագրի ղեկավար Լենա Կարապետյանին և Լուսինե Սարուխանյանին միջոցառմանն աջակցելու համար, որի արդյունքում թիմերը ստացան մարզաշապիկներ և գնդակներ:
Թիմերի կազմը՝ 5տղա և 5 աղջիկ /20 աշակերտ/։
Վարժություններ. Խաղային փոխանցավազք
Փոխանցավազք արգեքների հաղթահարումով
Փոխանցավազք մարմնամարզական օղակներով
Վարժություն մանկական երկանիվ հեծանվով /կցորդ անիվներով/
«Օլիմպիական խորհրդանիշի հավաքում»։
Միջոցառման նպատակը․
ա/ դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում
բ/ դպրոցական տարիքի երեխաների շրջանում տարբեր մարզաձևերով մարզվելու կոմնորոշման ձևավորում
գ/ նպաստել սովորողների հմտությունների, ունակությունների և շարժողական հատկությունների գնահատմանը, ինչպես նաև ի հայտ բերել հաղթող դասարաններին և անհատ աշակերտներին դպրոցի սպորտային թիմը հավաքագրելու և մրցումներին լավագույն ձևով ներկայանալու համար:
Բազմամարդ էր դպրոցի դահլիճը, ոգևորված էին և աշակերտները, և նրանց երկրպագող ուսուցիչներն ու ծնողները: Բոլոր մարզաձևերին երեխաները մասնակցում էին մեծ խանդավառությամբ և ոգևորությամբ: Ընդհանուր հաշվով հաղթեց աշակերտների համերաշխությունը: Դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանի կողմից թիմերն արժանացան գավաթի և պատվոգրի: Տնօրենը շնորհավորեց 2 թիմերին գեղեցիկ ու հաղթանակի ձգտելու խաղի համար, կարևորեց նման միջոցառումները և՛ մարզական և՛ աշխուժություն առաջացնելու առումով: Իսկ մարզիչներին առաջարկեց,որ հաջորդ մրցապայքարում հանդես գան ծնողները:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց