ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Շախ և մատ»

Նոյեմբերի 16, 2018
Դպրոցական անցուդարձ

Փոքրիկ Հրանտը «շախ և մատ» արեց «Շախմատային Կապան» մրցաշարում և գրավեց առաջին տեղը։

Ուզում եմ սկսել մեր շախմատային հսկաներից մեկի՝ «Երկաթե Տիգրանի», նույն ինքը՝ շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն՝ Տիգրան Պետրոսյանի, խոսքերով. «Շախմատն ըստ ձևի խաղ է, բովանդակությամբ՝ արվեստ, իսկ խաղին տիրապետելու դժվարությամբ՝ գիտություն»: Իսկ որպես խաղ շախմատն անփոխարինելի նշանակություն ունի Կապանի N13հիմնական դպրոցի IVա դասարանի աշակերտ Հրանտ Հարությունյանի կյանքում: Վերջինիս մոտ մշակվել է հասարակության մեջ պահանջվող և անհրաժեշտ որակներ՝ նպատակաուղղվածություն, կամք, տոկունություն, համբերատարություն, ուշադրությունը կենտրոնացնելու ընդունակություն, համարձակություն, փոփոխվող իրադրությունում արագ և ճիշտ որոշում ընդունելու կարողություն: Այս անգամ «Շախմատային Կապան» մրցաշարը տեղի ունեցավ Կապանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում: Շնորհավորում ենք և՛ մարզչին , և՛ աշակերտին՝ ցանկանալով նորանոր հաջողություններ: Համոզված ենք, որ փոքրիկ շախմատիստը շարունակելու է բարձր պահել հայկական շախմատի միջազգային համբավը: Ողջունելի են բոլոր այն մրցաշարերը, որոնք կնպաստեն շախմատի զարգացմանը:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…