Թումանյանի պալատում
Ով որ քեֆի չի նստել,
Նա չի տեսել դեռ խնդում,
Աշխարհ չի տեսել:
Վ․ Տերյան
Նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Նոր Կյանքի միջն․դպրոցի 11-րդ դասարանը թումանյանական թագավորության անզուգական հմայքն ու շունչը փոխանցեց ներկա ուսուցիչներին, հյուրերին՝ պարգևելով հիացմունքի, լավատեսության անկրկնելի զգացողություն։
Քայլ առա քայլ ամբողջացավ Թումանյանի հմայիչ կերպարը՝ և որպես մարդ , և որպես բանաստեղծ։ Կլոր սեղանի շուրջ բոլորած «10 զավակները» իրենց հուշերով լուսավորեցին Թումանյանի պալատը՝ ավելի ակնառու դարձնելով «հայ մշակույթի գոհարակերտ գագաթի» մարդկային մեծությունը և աստվածային էությունը։ Թումանյանի «բացառիկ և չգերազանցված երևույթ» լինելու մասին էին փաստում նաև հաջորդաբար և շռայլորեն հնչող շրջասույթները, ինքնաբնութագրումները՝ քառյակների, բանաստեղծությունների տեսքով։ «Եթե մի օր անուշ ընկեր ․․․» երգի գրվիչ հնչյուններն էլ գրողական աշխարհը զարդարեցին բյուրավոր ծաղիկներով՝ որպես գրողի չասված խոսքերի ամենաբուրավետ արտահայտություններ։
Ապա հնչեց հայրենասիրական քնարը, որից մեկ ողբերգության ահռելի ցավն էր հորդում, մեկ էլ՝ այդ նույն ցավից ծնված լավատեսության լույսը հուրհրում՝ որպես հայի անընկճելի ոգու և նրա երազանքների ամենավառ արտահայտություն։
Թումանյանական «Արևի նման նայեցեք աշխարհին» պատվիրանաց պատվիրանը՝ ՝որպես անկողոպտելի հարստություն, որպես մեծագույն ավար , իր հոգում կրեց աշակերտը, կրեց սուրբ ուխտի նման և հայացքը «միշտ դեպի վեր հառելով»՝ փակեց սիրո թագավորության դուռը ՝ խոստանալով միշտ իր «սիրտը պահել մաքուր և լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով և աշխարհքին ու մարդուն նայել բարի սրտով ու պայծառ հայացքով»։
Լյուդմիլա Ներսիսյան
Շիրակի մարզի ՆորԿյանքի միջն․ դպրոցի հայոց լեզվի և գարակնության ուսուցչուհի
(filedata/fetch?id=170367&d=1771709749)Նկարիչն ուներ իրենից ճիշտ մեկ տարի առաջ մահացած ավագ եղբայր՝ նույն անունով, ով ծնվել էր 1852 թ. մարտի 30-ին և մահացել նույն օրը: Մեկ տարի անց ծնված ապագա նկարչին անվանակոչել…
«Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Իմ փորձից նկատում եմ, որ երեխաները հաճախ սահուն կարդում են, բայց դժվարանում են որսալ ենթատեքստն ու հեղինակի հիմնական ասելիքը: Ո՞րն է այն «կախարդական» հարցը կամ վարժությունը ձեզ…
«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ես՝ որպես կենսաբան, հաճախ եմ լսում աշակերտներից. «Ինչիս է պետք բջջի կառուցվածքը կամ ֆոտոսինթեզի բանաձևը»: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք մենք պետք է ավելի շատ կենտրոնանանք «խոհանոցային…
«Ինչո՞ւ ենք սովորում քերականություն, եթե գործնականում երբեք չենք օգտագործում այն»: Աշակերտներիս տարիներ առաջ հնչեցրած այս հարցն ինձ ստիպեց շատ բան փոխել անգլերենի ավանդական դասապրոցեսում: Այդ ժամանակ ես կարծում էի, որ…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց