ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ուսանելի դաս՝ Աշնան  գույները» խորագրով

Նոյեմբերի 9, 2018
Դպրոցական անցուդարձ

     Աշուն է, ոսկի աշուն: Շուրջդ հեքիաթային  աշխարհ է: Բնությունն իր հրաշք  վրձնով  դաշտ ու անտառ, այգի  ու  սար  ներկել  է ոսկի, դեղին, վառ ծիրանի  գույներով: Դասասենյակի  մի  անկյունը նման  էր  աշնան  այգու  մի  կտորի: Քամուց տերևները  պարում  էին   վերջին  պարը: Առատ  միրգն  ու  բանջարեղենը  ամբողջացնում  էին  աշնան  ներկապնակը:

    Ահա  այս   տրամադրությունն  էր  տիրում  Լճաշենի  Ա.Տեր- Գրիգորյանի անվան  միջնակարգ  դպրոցի  3-րդ  ,,բ,, դասարանում:

    Աշակերտները  «Մտագրոհ»  մեթոդով  սկսեցին  դասը: Սահուն, գեղեցիկ  և  անկաշկանդ  ասմունքեցին   «Աշուն է»,  «Ես  աշունն եմ    սիրում», «Նուռ»  ոտանավորները: Զրույց  ծավալեցին   խաղողի, որպես  զվարթության  և  կենսախնդության,  և  նռան,  որպես  հաղթանակի և առատության  խորհրդանիշների  մասին:

     Աշակերտները  միմյանց  հանելուկներ  առաջադրեցին, պատասխանողներին  բաժին  հասավ   իրենց  պարգև-միրգը:

     Կազմակերպվեց  խմբային   աշխատանք, որի ընթացքում աշուն բառը ներկայացրին  «Հնգյակ»-ի մեթոդով:  Օրինակելի  աշխատանք  ճանաչվեց  3-րդ  խմբի  աշխատանքը:

     Պաշարների   շտեմարանից  օգտվող  աշակերտները   ներկայացրեցին  նռան   թագի   մասին   տեղեկություններ: «Քառաբաժան» մեթոդով  ամփոփվեց  դասը: Դասի ավարտին   դասվար  Հ.Առաքելյանը    նռան հատիկները  բաժանեց  աշակերտներին և  բացատրեց, որ  նուռն  ունի այնքան  հատիկ, որքան  օր  ունի  տարին:

     Դասն  անցավ   ակտիվ  մթնոլորտում,  ստեղծվեց  միջառարկայական  կապ:

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…