Հոկտեմբերի 21-ին ՌԴ Տյումեն քաղաքի Մ. Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնում (կից՝ Տյումենի մարզի «Հայերի Միություն» ՀՀԿ նախագահ՝ Ա. Հովեյան) տարեդարձ էր ։
2800֊ամյա հոբելյարը վարդագույն այտերով, հավերժ երիտասարդ, մեր սրտի մայրաքաղաք Երևանն էր։
Գեղեցիկ և ուսանելի միջոցառում էր կազմակերպել հայոց լեզվի ուսուցչուհի Ալվան Պողոսյանը:
Դասը սկսվեց ՀՀ օրհներգի կատարմամբ, այնուհետև անցկացվեց «Մտագրոհ»՝ թեմայի շուրջը: Հայաստանի 12֊րդ մայրաքաղաքի հիմնադրման մասին պատմող տեսահոլովակի դիտումով միջոցառման մասնակիցները վերհիշեցին Երևանի առաջին քայլերը: Այնուհետև սահիկահանդեսի միջոցով հանդիսատեսին ներկայացվեց հին Երևանի անցած ուղին՝ մինչև մեր օրերը:
Մշակույթի կենտրոնի սաները պատմեցին Հայաստանի բոլոր մայրաքաղաքների մասին, առանձնահատուկ մանրամասներ ներկայացնելով, իհարկե, օրվա «հերոսի» կյանքից։
Պատմել Երևանի մասին` չհիշելով Ալեքսանդր Թամանյանին, նշանակում է կիսատ թողնել պատմությունը։ Երևանի ճարտարապետության մասին պատմող տեսանյութը միջոցառման մասնակիցներին տեղափոխեց 1924 թ., երբ Թամանյանը ներկայացրեց իր զեկույցը Երևանի հատակագծի մասին` շունչ տալով սիրո մայրաքաղաքին։
Անդրադարձ կատարվեց նաև աշխարհի հնագույն քաղաքներից մեկի խորհրդանիշներին, որին հաջորդեց «Էրեբունի-Երևան» օրհներգը՝ կենտրոնի սաների գեղեցիկ կատարմամբ: Աշակերտները առանձնակի սիրով կատարեցին տրված գործնական առաջադրանքը. յուրաքանչյուր խումբ իր կատարած աշխատանքի հիման վրա ներկայացրեց որևէ տեսարժան վայր:
Միջոցառման ամենապարտավորեցնող հատվածը վիկտորինան էր, որի ընթացքում աշակերտները ցուցաբերեցին իրենց գիտելիքները սիրելի քաղաքի մասին։ Ու կրկին առողջ մրցակցություն, գիտելիքների փոխանակում և, իհարկե, խրախուսանքներ։
Կենտրոնի սաները սիրո խոստովանություն արեցին Երևանին և բանաստեղծություններ ու երգեր նվիրեցին սիրո քաղաքին. «...Երևանի գիշերներում լուսնի ափսեն է գլորվում, և հեռավոր արվարձանում արծաթե հետքն է իր թողնում....»։
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում>>վերնագրով թեման:Տարրական դասարաններում դրվում են գիտելիքների և կարողությունների հիմքերը, աստիճանաբար հարստանում է սովորողների խոսքը, զարգանում է նրանց…
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան