Հոկտեմբերի 13-ին Իլինգի Double Tree by Hilton պանդոկում տեղի ունեցաւ Գ Թահթաեան Կիրակնօրեայ Ազգային վարժարանի հիմնադրման 40 ամեակին նուիրուած ճաշկերոյթ
պարահանդէսը։ Բացման խօսքով հանդէս եկաւ վարժարանի ուսուցչուհի և հոգաբարձուհի տիկին Լենա Գիւլխանճեանը։ Գերաշնորհ սրբազան հայրը շնորհաւորելով վարժարանի 40 ամեայ յոբելեանը, օրհնեց վարժարանը և ներկայներին։
Երեկոյի ընթացքում ելոյթ ունեցաւ Մեծ Բրիտանիայում և Հիւսիսային Իռլանդիայում Հայաստանի Հանրապետութեան հիւպատոս Օր․ Հայարփի Դրմեյեանը, շնորհաւորելով վարժարանի 40 ամեակը նա բարձր գնահատեց վարժարանի դերն ու նշանակութիւնը բրիտանահայ երեխաների հայեցի կրթութեան և դաստիարակութեան գործում։
Վարժարանի տնօրինուհի տիկին Ռուզաննա Թաթուլեանը, նախկին տնօրինուհի տիկին Անահիտ Ղազարեանցը իրենց ելոյթներում շնորհաւորեցին վարժարանի
բոլոր աշակերտներին, ծնողներին, ներկայ և անցեալի բոլոր ուսուցիչներին, ծնողական յանձնախմբի անդամներին, հոգաբարձուներին, տնօրէններին, խնամակալներին, նուիրատուներին, բոլոր նուիրեալներին կրթօջախի հիմնադրման 40 ամեայ յոբելեանի առթիւ։
Ելոյթով հանդէս եկաւ Բրիտանահայ Համայնքային Խորհրդի ատենապետ պարոն Արմանդ Աբրահամեանը: Շնորհաւորելով վարժարանի 40 ամեակը նա նշեց, որ
Բրիտանահայ Համայնքային Խորհրդի առաջնահերթութիւնն է եղել և շարունակելու է մնալ հնարաւորին չափով օժանդակել և աջակցել վարժարանին։
Իրենց դպրոցական տարիների յիշողութիւնները ներկայների հետ կիսեցին վարժարանի շրջանաւարտներ՝ Անի Եղիկեանը և Լիա Գիւլխանճեանը։
Տիկին Ժենյա Ներսիսեանը Պարոյր Սևակի "Մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում " բանաստեղծութեան արտասանութեամբ հիացրեց ներկայներին։ Երեկոյին առանձին շուք տւեցին վարժարանի շրջանաւարտներ՝ Վանուհի Պետրոսեանը, Սիփան Դրօ Պետրոսեանը, Տիգրան Մինասեանը, Անդրէ Բաբայեանը, Էլլեն Ադամեանը և աշակերտուհի Մարիա Նազարեանը իրենց գեղեցիկ հայկական պարերով։ Երեկոն անցաւ շատ ջերմ մթնոլորտում։
Գ Թահթաեան Կիրակնօրեայ Ազգային վարժարանը հիմնադրւել է 1978 թւականին Բրիտանահայ Համայնքային և Եկեղեցական խորհրդի հովանաւորութեամբ և Գևորգ Թահթայի բարերարութեամբ։ Վարժարանն իր գործունէութեան 40 տարիների ընթացքում դարձել է կայացած կրթական հաստատութիւն, որտեղ սովորել են հայոց լեզու և հայեցի կրթութիւն են ստացել հարիւրաւոր բրիտանահայ երեխաներ։ Դպրոցում հայոց լեզւի և հայոց պատմութեան գիտելիքների հետ մէկտեղ աշակերտներին փոխանցւում են մեր ազգային ինքնութեան արժէքները, սովորութիւնները և ազգային մշակութային ժառանգութիւններն այնպէս, որպէսզի նրանք կարողանան հասկանալ հայ ժողովրդի ստեղծած հոգեւոր եւ նիւթական արժէքները: Վարժարանն ունի իր կայացած կրթական ծրագիրը և աշակերտները 9-րդ դասարանն աւարտելիս յանձնում են աւարտական քննութիւն, որը համապատասխանում է անգլիական կրթական համակարգի GCSE-ի մակարդակին։
Լոնդոնում հայ ազգային ինքնութեան պահպանման ու զարգացման, սերունդների հայեցի կրթութեան և դաստիարակութեան, հայապահպանական ծրագրերի իրականացման գործում նշանակալի աւանդի համար Վարժարանն 2010 և 2017 թւականներին արժանացել է ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Լաւագոյն հայկական կրթօջախ» մրցանակին։ Սփիւռքի նախարարութիւնը բարձր գնահատելով Գ Թահթաեան Կիրակնօրեայ Ազգային վարժարանի աշխատանքները, 2018 թւականին վարժարանի մի խումբ ուսուցչուհիների պարգևատրեց Սփիւռքի նախարարութեան պատւոգրերով, որոնք տրւեցին հոկտեմբերի 14-ին։
Գերաշնորհ Սրբազան Հայրը Հոկտեմբերի 14-ին Սուրբ Եղիշէ եկեղեցում կատարեց Եկեղեցական յատուկ արարողութիւն նուիրուած Գ Թահթաեան Կիրակնօրեայ Ազգային վարժարանի հիմնադրման 40 ամեակին և Սուրբ Թարգմանիչների տօնին։ Կաթողիկոսական Սրբատառ Կոնդակով Օրհնութեան Գրեր բաշխւեցին տիկնայք Սիլվա Շամմասեանին, Մայտա Չերչեանին և Աննա Հենդէնին՝ Վարժարանում աշխատանքային 40-ամեայ գործունէութեան համար։ Սրբազան Հայրը կատարեց նաև Հոգեհանգստի արարողութիւն վարժարանի հիմնադիր անձերի՝ լուսահոգիներ Յակոբ Փալամուդեանի, Յարութիւն Այվազեանի, Օֆելյա Գույումճեանի և Գևորգ Թահթայի համար։ Սրբազան Հայրը օրհնեց Գ Թահթաեան Կիրակնօրեայ Ազգային վարժարանի աշակերտութեանը, ծնողներին, ուսուցչական կազմին, հոգաբարձուներին և խնամակալներին։
Սուրբ Պատարագի աւարտից յետոյ, Մեծ Բրիտանիայում և Հիւսիսային Իռլանդիայում Հայաստանի Հանրապետութեան Հիւպատոս Օրի․ Հայարփի Դրմեյեանը և Վարժարանի տնօրինուհի տիկին Ռուզաննա Թաթուլեանը, Սփիւռքի նախարարութեան Պատուգրերը փոխանցեցին ուսուցչուհիներին։

ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ և պատմության սիրահարներ: Վերջին շրջանում ավելի հաճախ եմ բախվում այն իրավիճակին, երբ սովորողները դասարան են բերում համացանցից քաղված «այլընտրանքային պատմություն»՝ սկսած Եգիպտական բուրգերի այլմոլորակային ծագման առասպելներից, վերջացրած…
Զարմանք, անսպասելիություն Երեխաները սիրում են զարմանալ: Անսպասելի, զարմանալի մտքերը գրավում են նրանց ուշադրությունը: Հետևաբար՝ դասը անսպասելի նորությունով սկսելը շատ կարևոր է: Այս համատեքստում կարելի է օգտագործել հակափաստական մտածողությունը: Վերջինս ձևակերպվում…
DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES AND THE WAYS TO OVERCOME THEM The article is dedicated to the problems of a foreign language teaching in elementary classes taking into…
Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը Թումանյանը հայ հեքիաթագրության գագաթն է, ով կարողացավ ժողովրդական բանահյուսության հում նյութը վերածել կատարյալ գրական գոհարների: Նրա հեքիաթները կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի, որոնք…
Ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլանը հնարավորություն է տալիս դասը կառուցել այնպես, որ այն հասանելի և արդյունավետ լինի բոլոր սովորողների համար՝ անկախ նրանց կարողություններից, ուսուցման ոճերից կամ հետաքրքրություններից: Այն ենթադրում է բազմազան…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց