ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայկական մշակույթի կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն ՌԴ Տյումեն քաղաքում

Հոկտեմբերի 29, 2018
Սփյուռքի լրատու

Հայկական մշակույթը կարծես արմատավորվել է Տյումենում և համառորեն իր հովանու տակ է առնում տեղի հայերին։

Հոկտեմբերի 5֊ին ՌԴ  Տյումեն քաղաքում տեղի ունեցավ  երկորդ հայկական մշակույթի կենտրոնի բացման հանդիսավոր  արարողություն, որին  ներկա էին   Տյումենի մարզի հայկական հասարակական կազմակերպության նախագահ՝ Աբրահամ Ազատի Հովեյանը,  Տյումենի քաղաքապետ՝ Ռուսլան Կուխարուկը,  ազգային կոմիտեի նախագահ՝ Եվգենի Վարաբյովը, Տյումենի դումայի նախագահ՝ Եվգենի Զաբոլոտնին, հայկական երիտասարդական կազմակերպության անդամները՝ Արայիկ Խաչատրյանի գլխավորությամբ, դպրոցի բարերարներն ու աջակիցները։ 

Դպրոցի բակում հանդիսավոր արարողությունից հետո, տիրոջ իրավունքով, Ա.  Հովեյանը հյուրերի համար կազմակերպեց էքսկուրսիա կենտրոնում:  Այցելեցին հայոց լեզվի, պատմության դասարաններ, որտեղ հնչեցին հայերեն բանաստեղծություններ,  վիկտորինա` հայ-ռուսական ջերմ ու բարեկամական հարաբերությունների վերաբերյալ։ 

Այնուհետև ականատես եղան պարի խմբի գեղեցիկ կատարումներին:

Նոր մշակույթի կենտրոնը հագեցած է ժամանակակից կրթական տեխնոլոգիաներով,  երեխաների  հագեցած, հետաքրքիր ուսումնառությանը լավագույնս  նպաստելու  համար:  Մշակույթի կենտրոնի կառուցումը հնարավոր է դարձել հայ համայնքի նախագահ՝ Ա. Հովեյանի ֆինանսական աջակցությամբ:

Հարկ է հիշեցնել, որ Տյումենում  առաջին մշակույթի կենտրոնը բացվել է 2016 թվականին, բարերար եղբայրներ Սամվել և Սերգո Ստեփանյանների կողմից: Կենտրոնում դասավանդող ուսուցչական կոլեկտիվը շարունակում  է իր առաքելությունը՝ ձգտելով ստեղծել օրինակելի կրթական միջավայր, և նոր մասնաշենքի բացումը հերթական քայլն է  այդ ուղղությամբ:

«Մեր մշակույթի կենտրոնի դռները բաց են բոլորի համար: Մեր նպատակն է՝  պահպանել հայոց լեզուն, մշակույթը և պատմությունը, մայր հայրենիքից դուրս ապրող յուրաքանչյուր հայի հայեցի  կրթություն  ստանալը, ձևավորել  հայ մարդու ազգային  լավագույն  որակները, և, որպեսզի այս ամենը հասանելի դառնա բոլոր հայ երեխաներին՝ անվճար»,- ասաց  Ա.  Հովեյանը։

Այնուհետև մեկնարկվեց հայկական եկեղեցու կառուցման կարևոր հարցը, որի նախագիծը արդեն համաձայնեցված է Էջմիածնում և Մոսկվայում, իսկ շինարարական աշխատանքները, ըստ Պարոն Հովեյանի, կսկսվի մոտ ժամանկներում:

Տյումենահայերի տոնական տրամադրությունը շարունակվեց նաև հաջորդ օրը: Հոկտեմբերի  6-ին Մեսրոպ Մաշտոցի անվան  հայկական Նոր մշակույթի կենտրոնում բաց դռների օր էր: Այստեղ ներկաները ծանոթացան մասնաշենքին, նրա կահավորանքին, կրթական նոր ծրագրերին և դասագրքերին:

Դպրոցի աշակերտների համատեղ ջանքերով կայացավ համերգային ծրագիր, որից հետո Համայնքի ղեկավարը  շնորհավորեց ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ, հանձնելով նվերներ:

Վերջում Երախտագիտության խոսքեր  հղվեցին Աբրահամ  Հովեյանին, ով  ստանձնել է այսպիսի  վեհ առաքելություն…

Իսկ ներկաները վայելում էին տոնական հսկա տորթը:

Ալվան Պողոսյան

  • Նախագծային ուսուցման կազմակերպումը և Canva հարթակի հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    Հարգելի՛ ուսուցիչներ, նախագծային մեթոդը զարգացնում է սովորողների հետազոտական և թիմային հմտությունները (օրինակ՝ բնապահպանական կամ մշակութային թեմաներով): Որպեսզի նախագծի արդյունքների ամփոփումը լինի տեսանելի և տպավորիչ, աշակերտների հետ կարելի է օգտագործել Canva…

  • ՏՀՏ գործիքները որպես ձևավորող գնահատման արդյունավետ միջոց տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Տարրական դպրոցում ձևավորող գնահատումն առանցքային է, իսկ ՏՀՏ գործիքների (օրինակ՝ LearningApps կամ Google Forms) կիրառումը թույլ է տալիս այն դարձնել ավելի պատկերավոր և անհատականացված: Թվային գործիքների միջոցով…

  • Ինտերնետային հայերեն. աղավաղո՞ւմ, թե՞ լեզվի նոր փուլ

    Թեմայի հեղինակ՝ Ավետիսյան

    Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Այսօր մեր աշակերտները (և ոչ միայն նրանք) ավելի շատ գրում են սոցցանցերում, քան տետրերում: Արդյունքում ձևավորվել է մի նոր լեզվաշերտ, որտեղ «լայքելը» , «սքրին անելն» ու «ֆոլով…

  • Հարճը

    Թեմայի հեղինակ՝ Բադալյան Մարինե

    Առաջարկում եմ Վարուժանի « Հարճը» ամփոփել «Անավարտ նախադասություններ մեթոդով»: Ի՞նչ կարծիքի եք, հարգելի՛ գործընկերներ: Անավարտ նախադասությունները շարունակե՛լ: Իմ կարծիքով ուժեղ մարդը նա է, ով- Կարծիքիս վերաբերյալ վկայություն պատմությունից- պոեմից- մեր…

  • Փոքր անդրադարձ Տերյանին

    Թեմայի հեղինակ՝ Բադալյան Մարինե

    Հարգելի՛ գործընկեր, առաջարկում եմ այսպիսի անդրադարձ: Նպատակը՝Ներկայացնում եմ Տերյանին Լսել «Մի խառնեք մեզ ձեր վայրի․․․» երգը, գրել 3-րոպեանոց շարադրանք՝ առանց գրիչը թղթից կտրելու: Ընթերցել « Ոչ ծաղրածու զվարճախոս» բանաստեղծությունը դուրս…