ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համադպրոցական ինտելեկտուալ խաղ-մրցույթ ՈՒրասարի հիմնական դպրոցում

Հոկտեմբերի 31, 2018
Դպրոցական անցուդարձ

ՈՒրասարի հիմնական դպրոցի առօրյան մի փոքր արտասովոր էր: Կազմակերպվել էր համադպրոցական ինտելեկտուալ խաղ-մրցույթ «Մաթեմատիկա»  առարկայից  /կազմակերպիչ՝ Լ. Նահապետյան/: Մրցույթին  մասնակցում էր երեք  թիմ` «Առաջնորդները», «Գիտունիկները»,  «Ակտիվիստները»:  «Մտածիր  արագ», «Ճակատագիր», «Ցույց տուր պատասխանը», «Գաղտնազերծում» փուլերը, որոնք ընդհատվում էին երաժշտական ընդմիջումներով, ասմունքով, երգերով, պարերով, խոսում էին աշակերտների հիմնավոր գիտելիքների, կարողությունների և հմտությունների մասին: Թեժ պայքարում  36  միավորով առաջ անցավ «Ակտիվիստներ» թիմը, իսկ «Գիտունիկներ» և «Առաջնորդներ» թիմերը հավաքեցին համապատասխանաբար 33 և 28 միավոր: Ուսանելի միջոցառմանը ներկա աշակերտները, ուսուցիչները, ծնողները մեծ բավականություն ստացան: Դրվատանքի խոսքերով հանդես եկավ տնօրեն Մ. Շոլինյանը:

  • Նախագծային ուսուցման կազմակերպումը և Canva հարթակի հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    Հարգելի՛ ուսուցիչներ, նախագծային մեթոդը զարգացնում է սովորողների հետազոտական և թիմային հմտությունները (օրինակ՝ բնապահպանական կամ մշակութային թեմաներով): Որպեսզի նախագծի արդյունքների ամփոփումը լինի տեսանելի և տպավորիչ, աշակերտների հետ կարելի է օգտագործել Canva…

  • ՏՀՏ գործիքները որպես ձևավորող գնահատման արդյունավետ միջոց տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Տարրական դպրոցում ձևավորող գնահատումն առանցքային է, իսկ ՏՀՏ գործիքների (օրինակ՝ LearningApps կամ Google Forms) կիրառումը թույլ է տալիս այն դարձնել ավելի պատկերավոր և անհատականացված: Թվային գործիքների միջոցով…

  • Ինտերնետային հայերեն. աղավաղո՞ւմ, թե՞ լեզվի նոր փուլ

    Թեմայի հեղինակ՝ Ավետիսյան

    Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Այսօր մեր աշակերտները (և ոչ միայն նրանք) ավելի շատ գրում են սոցցանցերում, քան տետրերում: Արդյունքում ձևավորվել է մի նոր լեզվաշերտ, որտեղ «լայքելը» , «սքրին անելն» ու «ֆոլով…

  • Հարճը

    Թեմայի հեղինակ՝ Բադալյան Մարինե

    Առաջարկում եմ Վարուժանի « Հարճը» ամփոփել «Անավարտ նախադասություններ մեթոդով»: Ի՞նչ կարծիքի եք, հարգելի՛ գործընկերներ: Անավարտ նախադասությունները շարունակե՛լ: Իմ կարծիքով ուժեղ մարդը նա է, ով- Կարծիքիս վերաբերյալ վկայություն պատմությունից- պոեմից- մեր…

  • Փոքր անդրադարձ Տերյանին

    Թեմայի հեղինակ՝ Բադալյան Մարինե

    Հարգելի՛ գործընկեր, առաջարկում եմ այսպիսի անդրադարձ: Նպատակը՝Ներկայացնում եմ Տերյանին Լսել «Մի խառնեք մեզ ձեր վայրի․․․» երգը, գրել 3-րոպեանոց շարադրանք՝ առանց գրիչը թղթից կտրելու: Ընթերցել « Ոչ ծաղրածու զվարճախոս» բանաստեղծությունը դուրս…