ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող «Հարավային Կովկասում մասնագիտական կրթության համագործակցություն» ծրագրի ղեկավար Ուտե Ֆոկին: Ողջունելով հյուրին` ԿԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել տիկին Ֆոկին` այն աջակցության համար, որ ցուցաբերում է Գերմանիան նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության զարգացմանը: Նախարարի տեղակալը կարևորել է հատկապես Գերմանիայի կառավարության կողմից պատվիրակված և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի համագործակցության շրջանակում աշխատանքի վրա հիմնված դուալ կրթության համակարգի ներդրումը, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ փորձարկվում է Հայաստանի որոշ ՄԿՈՒ հաստատություններում: Փորձնական ծրագրի գլխավոր նպատակն է գերմանական դուալ համակարգի փորձի հիման վրա նպաստել Հայաստանում երիտասարդների զբաղվածության խթանմանը՝ մասնագիտական կրթության ընտրության և աշխատաշուկայում մրցունակության բարձրացման ճանապարհով: «Հարավային Կովկասում մասնագիտական կրթության համագործակցություն» ծրագրի շրջանակում ստեղծվել է «Բիզնես և մասնագիտական կրթություն» հիմնադրամը, որի նպատակն է խթանել գործատուների, պետական մարմինների և այլ շահագրգիռ կառույցների համագործակցությունը քոլեջների և ուսումնարանների հետ:
ԿԳ նախարարի տեղակալը նշել է, որ գործատուների հետ համագործակցությունը ՄԿՈՒ համակարգի առաջնային խնդիրներից է: Նրա խոսքով` բոլոր ուսումնարանների ու քոլեջների կառավարման խորհուրդների կազմերում ընդգրկված են գործատուներ, բայց դա որոշ դեպքերում արդյունավետ համագործակցության չի վերածվում: Հովհաննես Հովհաննիսյանը նաև հույս է հայտնել, որ աշխատանքի վրա հիմնված դուալ կրթության համակարգի ներդնումը կնպաստի գործատուների հետ համագործակցության բարելավմանը: Հանդիպմանը ներկա ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը տեղեկացրել է, որ նախարարությունը մշակել և ներդրել է մոնիթորինգի համակարգ, որի նպատակն է հստակեցնել, թե քոլեջների և ուսումնարանների շրջանավարտների քանի տոկոսն է կարողանում աշխատանք գտնել իր մասնագիտությամբ: Նշվել է նաև, որ 2017թ.-ից ուսումնական հաստատություններում ստեղծվել են կարիերայի կենտրոններ, որոնց խնդիրն է աջակցել շրջանավարտներին` աշխատանք գտնելու հարցում: Մոնիթորինգի համակարգը թույլ կտա հասկանալ աշխատաշուկայի պահանջարկն ու ճիշտ պլանավորել պետական պատվերը ՄԿՈՒ հաստատություններում: Իսկ ծրագրի շրջանակում գործարկվող կայքը լրացուցիչ հնարավորություն կտա էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացրել վերլուծություն: Այս համատեքստում կարևորվել են գերմանական կողմի աջակցությամբ դասավանդող մասնագետների և գործատուների վերապատրաստումները:
Քննարկվել են նաև 2020թ-ից գործարկվող նոր ծրագրի ուղղությունները: Նախարարության կողմից առաջարկվել է համագործակցությունը շարունակել տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտներում (մասնավորապես Սյունիքի մարզում), ծրագրի շրջանակներում ընտրել փորձարարական ուսումնական հաստատություններ և աշխատաշուկայի պահանջարկից ելնելով՝ ներդնել նոր մասնագիտություններ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում>>վերնագրով թեման:Տարրական դասարաններում դրվում են գիտելիքների և կարողությունների հիմքերը, աստիճանաբար հարստանում է սովորողների խոսքը, զարգանում է նրանց…
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան