ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տրվել է բուհերի օնլայն մեդիա վարկանիշավորման ծրագրի մեկնարկը

Նոյեմբերի 7, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և Մեդիամաքս մեդիա-ընկերության տնօրեն Արա Թադևոսյանն այսօր ներկայացրել են «Բուհերի օնլայն մեդիա վարկանիշը» ուսումնասիրության արդյունքները՝ 2018թ. հոկտեմբեր ամսվա համար: Ուսումնասիրությունն իրականացվել է Մեդիամաքսին պատկանող ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության և գնահատման MaxMonitor համակարգի միջոցով՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվերով:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ կրթության և գիտության ոլորտում առկա է  լուսաբաման խնդիր, որի վերաբերյալ հանդիպումներ են տեղի ունեցել բուհերի մամուլի պատասխանատուների հետ և վերհանվել մի շարք խնդիրներ: «Այդ նպատակով սկսեցինք տարբեր գործիքներ մշակել և կատարելագործել՝ ԶԼՄ-ներում բարձրացնելու կրթության և գիտության ոլորտի վերաբերյալ լուսաբանման հաճախելիությունը, որի արդյունքում բուհերին վերաբերող հրապարակումներն աճ արձանագրեցին: Այդ ընթացքում Մեդիամաքսից ստացանք առաջարկ՝ մեդիա վարկանիշի գործիք ստեղծել բուհերի համար: Ծրագիրը փորձարկվեց մեկ շաբաթ՝ սեպտեմբերին և մեկ ամիս՝ հոկտեմբերին, որի արդյունքում բավականին հետաքրքիր արդյունքներ գրանցվեցին»-,նշել է նախարարի պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ ուսումնասիրությունը թույլ կտա բուհերին իրենց գործունեության ընթացքում փոխել որոշակի շեշտադրումներ՝ իրենց արտադրանքը և մատուցած ծառայությունները հանրությանը հավուր պատշաճի ներկայացնելու և ուշադրություն դարձնելու այն խնդիրներին, որոնք քիչ են լուսաբանվում: Արայիկ Հարությունյանը կարևորել է, թե բուհերը որքանով են նախաձեռնող եղել և ինչ աշխատանք են տարել ԶԼՄ-ների հետ: «Ցավոք, առավել լուսաբանված նյութերը կապված են որոշակի սկանդալային խնդիրների հետ, հետևաբար մենք ցանկանում ենք, որ այս տրամաբանությունն ու շեշտադրությունը փոխվի, և բուհերը ներկայանան իրենց հետաքրքիր արտադրանքներով՝ լաբորատորիաներ, գիտահետազոտական կենտրոններ և այլն»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ այսօր մեկնարկում է «Բուհերի օնլայն մեդիա վարկանիշը» ուսումնասիրության հիմնական ծրագիրը:

Մեդիամաքս մեդիա-ընկերության տնօրեն Արա Թադևոսյանն իր հերթին ներկայացրել է ուսումնասիրության մեթոդաբանությունը՝ ընդգծելով, որ այդ նպատակով առանձնացվել է 40 լրատվական կայք: «Մեր ընտրությունը կանգ է առել այն կայքերի վրա, որոնք հիմնականում ունեն սեփական բովանդակություն, որպեսզի պատկերը լինի առավել կոռեկտ և իրականությանը մոտ:  Այդ ցանկը հնարավոր է հետագայում փոփոխվի կամ ընդլայնվի»,-նշել է Արա Թադևոսյանը՝ ներկայացնելով ուսումնասիրության հիմնական ուղղությունները՝ բուհերի հիշատակումների բաշխվածություն, հիշատակումների երանգավորում՝ դրական, բացասական և չեզոք, հիմնական տեղեկատվական առիթներ և ըստ նախաձեռնության, այսինքն՝ ում է պատկանում տվյալ տեղեկատվության հրապարակման նախաձեռնությունը՝ բուհի՞ն, թե՞ լրատվամիջոցին: «Կարծում եմ՝ սա օգտակար գործիք է ԿԳՆ-ի և բուհերի համար: Առհասարակ, մեր ուսումնասիրության հիմնական նպատակն է՝  խրախուսել լավ իմաստով ներքին մրցակցություն, որը նրանց կդրդի առավել ակտիվ լինել»,-նշել է Արա Թադևոսյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր ամսվա վերջում ուսումնասիրությունը կներկայացվի ԿԳ նախարարությանը: «Կարծում եմ, որ այս հետազոտության կարևորությունը նաև նրանում է, որ այն չեզոք է և ԿԳՆ-ին հնարավորություն է տալիս բուհերի հետ հարաբերվելիս և որևէ առավելություն կամ բացթողում մատնանշելիս՝ վկայակոչել չեզոք վերլուծություն, որի կազմման հետ այն որևէ առնչություն չի ունեցել»,-նշել է Արա Թադևոսյանը:
Միջոցառման ընթացքում բանախոսները պատասխանել են նաև լրագրողների հարցերին:

«Բուհերի օնլայն մեդիա վարկանիշը» ուսումնասիրության արդյունքները` ստորև:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • «Անվտանգ և մասնակցային դասարան՝ փորձի վրա հիմնված մոտեցումներ»

    Թեմայի հեղինակ՝ Աստղիկ Աս

    Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…

  • Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ Anna Kostanyan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում>>վերնագրով թեման:Տարրական դասարաններում դրվում են գիտելիքների և կարողությունների հիմքերը, աստիճանաբար հարստանում է սովորողների խոսքը, զարգանում է նրանց…

  • Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…

  • Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի».

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…

  • Ներառականությունը դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ruzan1967

    Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…