ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկել են Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվության օրերը

Նոյեմբերի 7, 2018
Պաշտոնական

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկել են Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվության օրերը, որին մասնակցել են ՀՀ բուհերի ռեկտորներ,  դասախոսներ և ուսանողների, երիտասարդական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային խոսնակներ՝ Լեհաստանի Էրազմուս+ ազգային գործակալությունից և Բելառուսի պետական համալսարանից:
Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, որը նաև Էրազմուս+ ծրագրի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների ազգային թիմի համակարգողն է: Նախարարի խորհրդականը կարևորել է ծրագրի դերը հանրապետության բարձրագույն կրթության համակարգում իրականացվող բարեփոխումների տեսանկյունից: «Մեր բարձրագույն կրթության համակարգը տարիներ շարունակ վերակառուցումների և բարեփոխումների մեջ է եղել: Դրանք հիմնականում կառուցվածքային բնույթ են կրել, սակայն պետք է արդեն անցնել բովանդակային մակարդակի: Բուհերում պետք է ձևավորել համապատասխան միջավայր՝ ակադեմիական, որը կկարողանա խթանել այդ բարեփոխումները»,-նշել է Սամվել Կարաբեկյանը:
Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան իր հերթին կարևորել է երկօրյա տեղեկատվական այս միջոցառման դերը, որի ընթացքում հանրությունը կիրազեկվի Հայաստանի և Եվրամիության միջև բարձրագույն կրթության և երիտասարդության ոլորտում հասանելի դրամաշնորհային և ռազմավարական համագործակցության հնարավորություններին, 2019թ. Էրազմուս+ առաջարկների ներկայացման մրցույթի պայմաններին, ծրագրերի իրականացման արդյունավետությանն ու շարունակականությանը, և, առհասարակ, ծրագրի նորություններին: «Եվրոպական հանձնաժողովն ամեն տարի հայտարարում է մրցույթ, որին մասնակցում է մոտ 180 երկիր: 33-ը ծրագրային երկրներն են՝ Եվրոպական միության անդամ երկրներ և մի շարք այլ երկրներ՝ Նորվեգիան, Լիխտենշտեյնը, Իսլանդիան, Մակեդոնիան, Թուրքիան, շուտով նաև Սերբիան կլինի: Երկրորդ տարածաշրջանը՝ Արևելյան հարևանության երկրները, ներկայացնում են Հայաստանը, Վրաստանն, Ադրբեջանը, Ուկրաինան, Բելառուսը և Մոլդովան: Հայաստանն ունի 21 ընթացիկ ծրագիր, որոնք կազմվել են տարբեր ոլորտների համար՝ ուսումնական ծրագրերի վերանայում, նոր մագիստրատուրաների ստեղծում, համալսարանների կառավարում և այլն: Մեր համալսարաններն «Էրազմուս+» տեղեկատվական օրերի շրջանակում հնարավորություն են ստանում զարգացնել արտերկրում ունեցած կապերը կամ ստեղծել նորերը, որպեսզի համագործակության միջոցով ծրագրեր գրեն ու մասնակցեն մրցույթի»,-նշել է Լանա Կառլովան՝ տեղեկացնելով, հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը լրանում է փետրվարին, իսկ հաղթողները պարզ են դառնում հուլիս-օգոստոս ամիսներին: Նրա խոսքով՝ մրցույթի ծրագրերը գրվում են տարբեր ոլորտների շուրջ՝ մանկավարժության, կրթության, արվեստի, ձկնաբուծության, իրավագիտության, լրագրության, ճարտարապետության, ագրարային և այլն:
Միջոցառման ընթացքում Էրազմուս+ գրասենյակի պատասխանատուներ Անի Թորոսյանը և Էդիթ Սողոմոնյանը ներկայացրել են Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության և Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի հնարավորությունները: Ակադեմիական շարժունության և Էրազմուս+ բարձրագույն կրթության ոլորտի ծրագրերի կառավարման և իրականացման իրենց փորձով լսարանի հետ կիսվել են Լեհաստանի Էրազմուս+ ազգային գործակալության ներկայացուցիչ Դոռոտա Ռիտվինսկայան և Բելատուսի պետական համալսարանի միջազգային ծրագրերի բաժնի ղեկավար Ալեքսանդր Ռիտովը:
Ի դեպ, Էրազմուս+ ծրագրի մեկնարկից ի վեր առաջին անգամ Երևանում ծրագրի համապարփակ հնարավորությունները ներկայացվել են երկու պաշտոնական ներկայացուցիչների՝ Էրազմուս+ ազգային գրասենյակի և «Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոնի» կողմից:
Ծրագրի ընդհանուր բյուջեն 14.774 միլիարդ եվրո է, տևողությունը՝ 2014-2020թթ.:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…