ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

 «Շախմատը ոչ միայն զուտ սպորտ է, այլ նաև կամք, դաստիարակություն, գիտելիք, համբերություն»

Նոյեմբերի 6, 2018
Դպրոցական անցուդարձ

     2018թ-ի հոկտեմբերի 18-ին Մասիս քաղաքի N3 հիմնական դպրոցում մինչև 14 տարեկան 12 դպրոցականների միջև անցկացվել է ՀՀ դպրոցականների շախմատի 13-րդ օլիմպիադայի առաջին (ներդպրոցական) փուլը: Օրվա մեկնարկը սկսվեց շախմատի ուսուցչուհի Նառա Աբաղյանի շնորհավորական ուղերձով.  «Շախմատը ոչ միայն զուտ սպորտ է, այլ նաև կամք, դաստիարակություն, գիտելիք, համբերություն: Այս ձևաչափով իրենց հմտությունները փորձող երեխաները միաժամանակ դաստիարակվում են իբրև լավ քաղաքացիներ»: Ն. Աբաղյանն իր սաներին ասաց, որ իր խորին համոզմամբ շախմատն ունի նաև դաստիարակչական շատ մեծ բաղադրիչ. ձևավորում է դիմացինին հարգելու, նրա ներուժը գնահատելու կարողություն, զարգացնում է հիշողությունը և տրամաբանությունը: Այսինքն սա այն առարկան է, որը դրական ազդեցություն է ունենում ողջ առարկայացանկի վրա:
Կարգի համաձայն առաջին՝  ներդպրոցական փուլում պետք է ձևավորվի դպրոցի հավաքական թիմը, որն էլ մասնակցելու է երկրորդ՝  համայնքային մրցմանը:
        Մրցակարգի արդյունքում առավելագույն միավորներ հավաքած և համայնքային փուլին ներկայացված  աշակերտներն են Գրիգորյան Ալենը, Պողոսյան Ալենը, Հովհաննիսյան Հայկը, Եսայան Վիոլետան:
Հաջողություն մաղթենք տարածքային փուլ անցած մեր աշակերտներին:

  • Ընտանիք–դպրոց փոխգործակցություն

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Ընտանիք–դպրոց փոխգործակցություն․ ազդեցությունը երեխայի սոցիալական և կրթական առաջընթացի վրա Կրթության ամենաբարձր արդյունքը հանդուրժողականությունն ու համագործակցությունն է... Հելլեն Երեխայի դաստիարակության և կրթության ձեռք բերման կարևոր օղակներից մեկը` դպրոցն է:Դպրոցն ահռելի աշխատանք…

  • Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում, և ինչպե՞ս է այն նպաստում երեխայի գիտելիքների ամրապնդմանը և քննադատական մտածողության զարգացմանը Բանավոր հարցումը հանդիսանում է դասի ամենահին, բայց միաժամանակ ամենաարդյունավետ ուսումնական…

  • Թվային էթիկա և հուզական բանականություն. Ինչպես կերտել ստեղծարար անհատ

    Թեմայի հեղինակ՝ *ԱՐՄԻԿ*

    Թեմա՝ Թվային էթիկա և հուզական բանականություն. ինչպես կերտել ստեղծարար անհատ տարրական դպրոցում Ողջույն, հարգելի՛ գործընկերներ, կրթության նվիրյալներ: Որպես տարրական դասարանների մանկավարժներ՝ մենք այսօր կանգնած ենք մի կարևոր շեմին, որտեղ ավանդական…

  • Մաթեմատիկայի կապը տեխնոլոգիայի հետ

    Թեմայի հեղինակ՝ Anna Kostanyan

    Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ ներկայացնել մաթեմատիկայի կապը մյուս ուսումնական առարկաների հետ: Չկա ուսումնական որևէ առարկա, որ դասավանդվի մյուս ուսումնական առարկաներից առանձնացված:Բոլոր գիտություններն էլ կապված են միմյանց հետ և փոխադարձ…

  • «Անվտանգ և մասնակցային դասարան՝ փորձի վրա հիմնված մոտեցումներ»

    Թեմայի հեղինակ՝ Աստղիկ Աս

    Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…